ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արփի Ոսկանյանը ծնվել է 1978 թվականին, Ստեփանավան քաղաքում։ 1996- ին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, 1998-ին՝ Երևանի գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանության բաժինը, որն ավարտել է 2005-ին։ Գրել սկսել է 5 տարեկանից, առաջին անգամ տպագրվել է մամուլում 1990-ին։ 1995-ից տպագրվել է Հյաստանում լույս տեսնող բոլոր հեղինակավոր գրական պարբերականներում։ 2001թ. լույս տեսած «Ծիկ» գիրքը, որ արձակ բանաստեղծությունների ու փորձարարական գրությունների ժողովածու է, բարոյական և էսթետիկական նորմերը ժխտելու էպատաժային համարձակությամբ դարձավ երկարատև և բուռն գրական բանավեճի առարկա՝ նշանավորելով հայ գրականության մեջ նոր որոնումների սկիզբը։
2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո մերժել է գրական մամուլը որպես իրականությունից օտարված, հասարակական իղձերին և մարդկանց տառապանքին անհաղորդ մի տարածք՝ նախընտրելով տպագրվել ընդդիմադիր օրաթերթերում։
2010 թ. լույս է տեսնում բանաստեղծությունների «Անտերուդուս» ժողովածուն։ 2011 թ. մայիսին լույս է տեսնում «Մարադոնան և Ռոնալդինյոն» հեքիաթը՝ նախատեսված մանուկների ու պատանիների համար։
2012 թվականին արձակագիր Համբարձում Համբարձումյանի հետ հիմնել է «Գրողուցավ» գրական կայքը (groghucav.am)՝ խթանելու համար սոցիալական, քաղաքական, մշակութային իրողություններին անդրադարձող, դրանք քննող և ուսումնասիրող, «պատասխանատու» գրականությունը՝ ուրվագծելով և ձևակերպելով արդի հայ գրականության նորագույն տենդենցը։
2016 թվականին լույս է տեսել պատմվածքների «Չի վաճառվում» ժողովածուն, որի մեջ ներկայացված է հեղինակի՝ փոքր արձակում անցած 20-ամյա ուղին, այդ տարներին գրված բոլոր այն պատմվածքները, որոնք արժանացել են սուր քննադատության կամ մրցանակների։


Մրցանակներ
2007- «Գրեթերթ» գրական թերթի ամենամյա մրցանակ «Լավագույն բանաստեղծական շարք» անվանակարգում
2012- «ՍՄԻԼ» հիմնադրամի «1988» պատմվածքների մրցույթում մրցանակ «Իմ անկախությունը» պատմվածքի համար:
2012- «Անտարես» հրատարակչության «Արձակ-2012» մրցույթում մրցանակ «Մարտի 2» պատմվածքի համար։
2013- «Անտարես» հրատարակչության «Արձակ-2012» մրցույթում մրցանակ «Ողջերին թող թաղեն ողջերը» պատմվածքի համար։
2014- «Հայկական ժամանակ» օրաթերթի սահմանած «Տիգրան Հայրապետյան մրցանակ» «Քաղաքական հանելուկներ» շարքի համար։

2016- «ՍՄԻԼ» հիմնադրամի «20 տարի անց» մրցույթում մրցանակ «Մարտի 2» պատմվածքի համար։

2017- Երեւանյան գրքի փառատոնի երրորդ մրցանակը «Արձակ» անվանակարգում

2018- Երեւանյան գրքի փառատոնի երկրորդ մրցանակը «Արձակ» անվանաըարգում

Գրքեր
ԾիկԵրևան, 2001, Զանգակ հրատարակչություն (արձակ բանաստեղծությունների և փորձարարական գրությունների ժողովածու)
 2 Անտերուդուս, Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2010 (բանաստեղծությունների ժողովածու)
3 Մարադոնան և Ռոնալդինյոն, Երևան, 2011, Անհատական հրատարակչություն (ֆուտբոլային հեքիաթ)
4 Չի վաճառվում, Երևան, 2016, Անտարես հրատարակչություն (պատմվածքների ժողովածու)

 
Arpi Voskanyan (Stepanavan, 1978) studied directing at the State Institute for Theater and Film in Yerevan and art history at the Art Academy of Yerevan. She started writing at the age of five, and her work was first published in 1990. Since 1995, Voskanyan’s work has appeared in all of Armenia’s trendsetting literary magazines. Owing to the shocking bravura with which she negates moral and aesthetic norms in her collection of prose-poems and experimental pieces Tsik (2001), the work came to lie at the heart of a long, intense literary discussion and marked the beginning of new searches within Armenian literature.
After the events that followed the 2008 elections, she turned her back on the literary press, regarding it as an institution out of touch with reality, reflecting neither the hopes of society nor the suffering of the people. She prefers to publish in periodicals aligned with the political opposition.
In 2010 her poetry collection Anteroedoes (Left to His Fate) appeared in print, and in 2011 she published a story for young people: Maradona and Ronaldinho. In 2012, together with the prose writer Hambardzoem Hambardzoemyan, she established the literary website Groghoetsav (groghucav.am), which aims to stimulate ‘responsible’ literature that engages closely with social, political and cultural facts, thereby giving shape and form to the newest trend within contemporary Armenian literature.

Her short-stories collection "Not for sale" was published in 2016. Her short-stories collection "Not for sale" was published in 2016. The book is a collection of short-stories written in the last two decades, that cover author's journey from adolescence to current age. It follows the transformations undergone in her visionary, aestetic and stylistic perceptions also tracing trajectories of Armenian contemporary literature in that period.

At the same time she became interested in urban sketching and started drawing. At the moment she is working on the reopening of project “Groghutsav”, which also aims to integrate basic principles of "Urban sketchers Armenia" and "Groghutsav" communities.