Մեր հաջորդ
հանդիպումը Բիրգիտի հետ էր։ Բիրգիտը մի շատ համակրելի կին էր, գրող, ով նաև տնօրենն
էր այն մշակութային կենտրոնի, որտեղ պետք է ընթերցում ունենայինք։ Մինորիտնը Մարիահիլֆ
տաճարով գործող վանական համալիր էր, որ 13-րդ դարում հիմնադրել էին ֆրանցիսկյանները։
Վանքն աշխատում էր նաև որպես մշակութային կենտրոն, ուր տեղի են ունենում ցուցահանդեսներ,
գրական ընթերցումներ, դասական երաժշտության համերգներ և այլն։ Բիրգիտը նախ ցույց տվեց
մեզ դահլիճը, որտեղ պիտի ընթերցումը լիներ, ապա տարավ մեկ այլ սենյակ ու առաջարկեց՝
սուրճ, թեյ, ջուր։ Մենք նախընտրեցինք սուրճը, իսկ Լուիսն ու Բիրգիտը՝ ջուրը։ Սուրճ
պատրաստելու պրոցեսն այնքան երկար տևեց, որ ես ու Հաբոն սկսեցինք ամաչել, որ սուրճ
ենք ուզել։ Այդ ընթացքում Բիրգտը, մեզնից ներողություն խնդրելով և ասելով, որ դա կապ
չունի մեր ընթերցման հետ, գերմաներեն խոսում էր Լուիսի հետ։ Բայց հանկարծ ես սկսեցի
հասկանալ գերմաներեն խոսքը։ Նրանք խոսում են
Հերբերտից, նրա տարօրինակություններից են բողոքում և այլն։ Չգիտեմ՝ դիխլաֆո՞սն էր այդպես
արթնացրել լեզվական ընդունակություններս, թե՞ ուրիշ բան էր կատարվում, երբեմն ամբողջական
նախադասություններ էի հասկանում, ու դրանց միջոցով՝ նաև չհասկացածս էր հասկանալի դառնում։
Աղջիկները բամբասում էին։
Արփի Ոսկանյան
- Արփի Ոսկանյան
- Երբ ինչ-որ բանի մասին ուզում են ասել, որ այն չի հաջողվել, ասում են՝ բանի նման չէ։ Ես սիրում եմ ստեղծել բաներ, որոնց մասին կարելի լինի ասել այդպես։
պիտակներ
- ՄԵՂՐԱՄԻՍ (24)
- «ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ» ԳՐՔԻՑ (9)
- «ԾԻԿ» գրքից (4)
- ԱԿՆԱՐԿՆԵՐ (2)
- Պատմվածքներ (2)
- շնորհանդես (2)
- Բոյ Բուսաթով (1)
- հոդված (1)
15.12.2011
14.12.2011
Հայկական ռադիոն և հայոց ցեղասպանությունը
![]() | ||
| Իվանա Օզեցկի «Ստվերներ ինտերյերում» շարքից |
Իվանան
Ասուզայի հարևանն էր, կողքի սենյակում էր ապրում, մեզ հրավիրեց իր գործերը նայելու։
Գնացինք։ Ստվերներ էր նկարում՝ իրերի ստվերները՝ ֆոտոխցիկով և յուղաներկով։ Վիդեո-արտեր
ուներ՝ ձանձրույթի թեմայով, նաև՝ տոտալ վերահսկողության և Մեծ Եղբոր։ Իվանայի գործերը
մեզ շատ հոգեհարազատ էին ու հասկանալի, ինչպես նաև՝ Իվանայի արտահայտած մտքերը։ Այդտեղ,
ավստրիական Գրաց քաղաքում, Իվանայի աշխատանքները նայելիս ես ինձ վերջապես ամենայն մանրամասնությամբ
հասու դարձավ հետխորհրդային ու պոստկոլոնիալ բառերի իմաստը, որոնցով սիրում են մտավոր
աճպարարություններ անել հայ տեսաբանները։ Մենք իրար հասկանում էինք նախադասության կեսից։
Ոչ Լուիսի, ոչ Ասուզայի հետ նման փոխըմբռնում հնարավոր չէր։
13.12.2011
Տարբեր կոշիկներով աղջիկը
Ասուզայի ծնունդին հրավիրված էին մարդիկ, որոնք Գրացում էին այս կամ այն արտիստական
ծրագրով։ Նրանք բոլորն ինչ-որ բանով իրար նման էին, ինչպես իրար նման են բոլոր գրանտակերներն
ու միջազգային ծրագրերից օգտվողները։ Նրանցից մի քանիսին Լուիսն արդեն հասցրել էր ծանոթացնել
մեզ, իսկ մյուսներին ծանոթանում էինք տեղում։ Բոլորն ակտիվորեն շփվում էին, իրենց շատ
ազատ ու անկաշկանդ էին զգում, բացի Կոնգոյից եկած սևամորթ գրողից։ Նա մեզնից խեղճ էր,
կանգնած էր մեկուսի, ամաչկոտ էր ու երկչոտ, ոչ մեկի հետ չէր շփվում։ Ես ու Համբոն հետը շփվելու փորձ արեցինք։ Համբոն
հարցրեց՝ հնարավո՞ր է արդյոք, որ հեղափոխությունների ալիքը Կոնգո էլ հասնի։ Գրողն անգլերեն
դժվարանում էր խոսել, նրա լեզուն ֆրանսերենն էր, հիմա էլ գերմաներեն էր սովորում։ Մենք
մեզնից խեղճացած մարդ էինք գտել, մեզնից ավելի բռնատիրական երկրում ապրող, մեզնից ավելի
վատ անգլերեն իմացող, ու հարցակոխ էինք անում։ Անգլերենի չիմացությունից չէր կարող
լինել նրա խեղճությունը, քանի որ միայն մեզ հետ չէր այդպես ծուռվիզ։ Ուրեմն ինչի՞ց
էր՝ հայրենքի «կլաս»-ի՞ց, թե՞ տաղանդի հզորությունից։ Դե, մենք սովոր ենք, որ տաղանդավոր
մարդու մեջ պիտի խեղճություն լինի, և ինչքան տաղանդը շատ, այդքան խեղճությունը՝ մեծ։
Բայց հնարավոր է՝ շփոթում ենք համեստությունը խեղճության հետ։ Հայ ենք, չէ՞։ Մեր խեղճությունը
ոչ հայրենիքի «կլասի» հետ կապ ուներ, ոչ տաղանդի։ Մեր խեղճության պատճառը դիցուք լվերն
էին։
12.12.2011
Մակեդոնացու պանդոկը
Ընթերցողը երևի աղոտ հիշում է,
որ սերիալի հերոսները հեռավոր ու հեքիաթային Գրաց քաղաքում տառապում էին
կենդանական աշխարհի անտեսանելի, խորհրդավոր ու արյունարբու ներկայացուցիչների
ձեռքից, որոնց դեմ մղվող ամենօրյա պայքարում էլ անցնում էր նրանց մեղրամիսը։ Պայքարը
հիմնականում արդյունք չէր տալիս, բայց մեր հերոսները չէին հանձնվում, որովհետև
հանձնվելու իրավունք չունեին՝ պարտավոր էին փրկել երրորդ աշխարհի ներկայացուցչի
պատիվը։ Նույն այդ ժամանակ արաբական աշխարհում սկսվել էր հեղափոխություների ալիքը,
և մեր հերոսները երկընտրանքի մեջ էին. այդ ալիքի ավերածություններին հետևելու
համար նրանք պիտի մնային տանը ու նստեին համակարգիչների դիմաց, մինչդեռ զարգացած երկրի լվերը նրանց ստիպում էին քիմիական
զենք կիրառել ու փախչել տնից։
Բայց սահուն անցնեմ առաջին
դեմքի հոգնակի թվին, քանի որ, ինչպես հիշում եք, այդ հերոսները մենք էինք՝ տառապած
հայ ազգի երկու հարազատ զավակներս՝ ամուսինս ու ես, որ հայտնվել էինք Ավստրիայում հայ
գրականությունը ներկայացնելու առաքելությամբ և արդեն հասցրել էինք ծանոթանալ մի
քանի արվեստագետների, որ գտնվում էին մոտավորապես մեր կարգավիճակում։ Նրանցից մեկն
էլ ճապոնացի և Բեռլինում բնակվող Ասուզան էր, որ հրավիրել էր մեզ իր ծնունդին՝
ճապոնական ուտեստներ համտեսելու։
08.12.2011
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԵՂՐԱՄԻՍ» ՍԵՐԻԱԼԻ ԵՐԿՐՈՐԴ ԵԹԵՐԱՇՐՋԱՆԸ՝ այս անգամ իսկականից
«Մեղրամիս» բլոգասերիալի հարգելի ու շատ սիրելի ընթերցող, սերիալի հեռարձակումը վերսկսվում է։ Բայց նախքան այդ ուզում եմ ներողություն խնդրել այն անժամանակ ընդհատելու համար, ինչն այն ժամանակ ես բացատրեցի մեկ այլ ճամփորդությունից վերադարձած լինելու հանգամանքով և նոր տպավորությունների առատությամբ։ Գիտեք, որ մի քանի անգամ փորձեցի վերսկսել հեռարձակումը, բայց չկարողացա… Պատճառն իրականում անակնկալ կերպով ինձ պաշարած հղիությունն էր, որը նույնպես մի յուրահատուկ ճամփորդություն է՝ իր տևողությամբ և մատուցած անակնկալներով համեմատելի թերևս միայն շուրջերկրյա ճանապարհորդության հետ։ Հաճախ հղիությունն ու ծննդաբերությունը հանդես են գալիս որպես ստեղծագործական պրոցեսի փոխաբերություն, թե իբր հեղինակը երկար ժամանակ իր մեջ կրում ու հասունացնում է ստեղծագործությունը, հետո երկունքի ցավերին համարժեք տառապանքով լույս աշխարհ բերում այն։ Կարող է նաև պատրանք ստեղծվել, թե հղիությունը չի խանգարում ստեղծագործելուն, քանի որ դրանք նմանատիպ և նմանաբնույթ վիճակներ են։
29.10.2011
ԲՈՅ ԲՈՒՍԱԹՈՎ «Անտեսված գրողներ, "հալածված" գրողներ»
Հալածված հանճարների փառքի ուրվականը հետապնդում է հայ գրողներին: Չգիտեմ, թե որքանով է ճիշտ ընդունված տեսակետը, թե մեր բոլոր մեծ գրողները հալածվել ու հետապնդվել են, չքավորության մեջ են ապրել, բայց նրանց շարքերը լրացնելու հավակնություն ունեցող մեր ողջ ու անառողջ գրողների ցանկն օրեցոր մեծանում է: Չքավորության մասով մեր գրողները չեն ուզում նմանվել հալածված հանճարներին, բայց հերիք է մի հոդված, մի հարցազրույց տպվի նրանց մասին, որտեղ նրանք "ընդիմադիր են" երեւացել, մեկին "քննադատել" են, հերիք է մի պատմվածք կամ ոտանավոր գրեն, որտեղ մի "ազդեցիկ մարդու" վատ են ներկայացրել, հերիք է մի ընթերցողի նյարդայնացնի նրանց գրածը, եւ նա հայհոյանքներով անանուն նամակ ուղարկի` վերջ, սկսում են իրենք իրենց շուրջ մեծ ու փոքր սկանդալներ սարքել, իրենք իրենց փչել, փչել այնքան, մինչեւ պայթեն:
0
կարծիք
պիտակ
Բոյ Բուսաթով
«ՄԱՐԳՈ ՏՈՏԱՅԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ»
Մարգո տոտան սովորական հայ կին էր, որ մանկուց երազում էր ընտանիք կազմելու մասին։ Երբ լրացավ նրա երեսուն տարին, նա տագնապով հայտնաբերեց, որ իր կյանքի երազանքն իրականանալու մտադրություն չունի, եւ դիմեց փորձված, ավանդական միջոցի. ամեն առավոտ, լուսադեմին, երբ քաղաքը դեռ քնած էր, քնած էին եկեղեցու պահակը եւ ինքը՝ Տեր Աստված, նա ուղեւորվում էր եկեղեցի՝ առաջինը Աստծուն բարլուս անելու, քանի դեռ վերջինս խնդրանք կատարելու ուժն ու բարությունը չէր սպառել։ Բայց շուտով պարզվեց, որ շատերն են երազում ընտանիք կազմել՝ ապավինելով նույն ավանդական միջոցին։ Լարված մրցակցությանը դիմանալու համար Մարգո տոտան ստիպված էր լինում հերթ կանգնել լույսը չբացված, երբեմն էլ, երբ ընտանիք կազմելը դառնում էր օրակարգի անհետաձգելի հարց՝ եկեղեցին փակելու պահից՝ առաջ ընկնելով իր մրցակից-բախտակիցներից։ Տասնհինգ տարի շարունակ ցուցաբերած ամենօրյա, տքնաջան, անխոնջ եւ անբեկանելի համառության շնորհիվ Աստված վերջապես տեղի տվեց եւ անսաց Մարգո տոտայի աղոթքներին՝ նրան ուղարկելով ամուսին երեք երեխայի հետ։ Իրականացավ Մարգո տոտայի մանկական, կարելի է ասել՝ կյանքի երազանքը, եւ ինչպես լինում է երազանքների իրականացումից հետո, նրա հոգին պատեց խոր թախիծը, որի արմատավորմանը նպաստում էր մեկնարկած ճգնաժամային տարիքը։
0
կարծիք
պիտակ
Պատմվածքներ
08.09.2011
+1+1+1+1+1+1+1+1+1…
Հոդվածը գրվել է 2007 թվի մայիսին, տպվել է Հայաստանի գրողների միության պարբերական հանդիսացող «Գրեթերթ»-ում՝ որոշակի իմաստային և լեզվական խմբագրումներով (հիմնականում՝ տեքստն անգրագիտացնող), որ թույլ են տվել իրենց մարդիկ, ովքեր այսօր համարվում են «պրոֆեսիոնալ ընթերցողներ», ընդգրկվում են ժյուրիների կազմում, հայտնվում են եթերում որպես հայ գրականության առանցքային դեմքեր։ Այս հոդվածը եղել է իմ վերջին երևումը գրողների միության կամ դրա հետ ինչ-որ կապ ունեցող որևէ պարբերականում։ Ինչի համար իսկապես ու սրտանց շնոհակալ եմ Շարժմանը։
Չորս տարում շատ բան է փոխվել, հոդվածը կարող է ժամանակավրեպ թվալ։ Հոդվածում արտահայտած մտքերը այս տարիների ընթացքում բազմիցս չարկչրկվել են մամուլում։ Ի՞նչ նպատակով եմ հանում այն «մարդամեջ»։ Առաջինը՝ որ գլուխ գովեմ, թե որքան ճշգրիտ եմ կռահել մեծ փոփոխությունների սկիզբը՝ մի ժամանակ, երբ փողոցները հանդարտ էին թվում, և Լևոն Անանյանը գոհունակ ժպիտով ասում էր՝ հեղափոխությունը չի թակել մեր դուռը.... Երկրորդ՝ որպեսզի ցույց տամ, թե ինչ ճանապարհ ենք անցել «Իմպիչմենտի» այդ՝ բացառիկ ոգևորությամբ ու ստեղծագործական գաղափարնեով լի օրերից։ Եվ երրորդ՝ նմանատիպ զգացողություն ունեմ, որ հաղթանակը մոտ է։
Չորս տարում շատ բան է փոխվել, հոդվածը կարող է ժամանակավրեպ թվալ։ Հոդվածում արտահայտած մտքերը այս տարիների ընթացքում բազմիցս չարկչրկվել են մամուլում։ Ի՞նչ նպատակով եմ հանում այն «մարդամեջ»։ Առաջինը՝ որ գլուխ գովեմ, թե որքան ճշգրիտ եմ կռահել մեծ փոփոխությունների սկիզբը՝ մի ժամանակ, երբ փողոցները հանդարտ էին թվում, և Լևոն Անանյանը գոհունակ ժպիտով ասում էր՝ հեղափոխությունը չի թակել մեր դուռը.... Երկրորդ՝ որպեսզի ցույց տամ, թե ինչ ճանապարհ ենք անցել «Իմպիչմենտի» այդ՝ բացառիկ ոգևորությամբ ու ստեղծագործական գաղափարնեով լի օրերից։ Եվ երրորդ՝ նմանատիպ զգացողություն ունեմ, որ հաղթանակը մոտ է։
Մենք քանդեցինք, կործանեցինք աշխարհը հին իր հիմից,
Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի մի.-
Էլ ի՞նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից բաժանել,
Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի:
Ե. Չարենց
Երկու աղջիկ էին, մազերը խուճուճացրած, եղունգները բազմագույն ներկած, շորերը մանրակրկիտ արդուկած,ամեն ինչը տեղը տեղին, ինչպես ասում են` պատրաստի հարսնացուներ։ Դուրս էին եկել երեկոյան զբոսանքի, հնարավոր է՝ ամուսնության համար հարմար թեկնածու կպցնելու։ Ու այդպես՝ հոգով-մարմնով գերեվարվելու կազմ-պատրաստ, անցնում էին Ազատության հրապարակով։ Ջահելներ էին տեսել Թումանյանի արձանի շուրջը խմբված, թե պատվանդանի վրա կպցրած «1+» գրությամբ թերթիկներն էին հետաքրքրություն առաջացրել, մոտեցել էին պարզելու` ինչն ինչոց է:
Подписаться на:
Сообщения (Atom)


