06.02.2015

Այն ո՞վ է, այն ո՞վ…



Նա շատ բարդ երեխա էր մի՝
Մեծերին միշտ հակաճառող,
Ոնց վարվել հետը՝ չգիտեին
Դաստիարակ, դասատու, ծնող։
Լոկ մի քանի տառ էր սերտել,
Դեռ հինգ տարեկան էլ չկար,
Երբ սկսեց եռանդով քերթել՝ 
Հանգերով անհեթեթ ու հիմար։
Դպրոցում ուներ պատի թերթ,
Անունն էլ դրել էր «Կակտուս»,
Դասատու, դասընկեր առանց հերթ՝
Հանգի տակ էին ընկնում սուսուփուս։
Երգեր էր գրում, ինչպես բարդ,
Շատ լավ նվագում էր կիթառ,
Գլխարկներ էր կրում ծաղկազարդ,
Նա շատ մազալու էր ու վառ։
Նաև խաղում էր թատրոնում,
Ուզում էր դառնալ ռեժիսոր,
Նա համառ էր և անկոտրում,
Բայց քնում էր մինչև կեսօր։
Սիրում էր ինստիտուտ ընդունվել
Եվ դասախոսներին դաս տալ,
Սիրում էր ինստիտուտը թողնել,
Առանց հրաժեշտ հեռանալ։
Հավերժ ուսանող էր նա մի,
Մեծամիտ ու պոռոտ էր մանկուց,
Միացել էր նա բոհեմին,
Գնում էր «Պապլավոկ», «Կետիկնոց»։
Նա գրում էր, գրում էր, գրում,
Գովում էին գրողներն հարգարժան,
Մինչև տողերի արանքում
Զետեղեց բառերն այն խուժան։
Նրան դատեցին քննադատ,
Պրոֆեսոր, ակադեմիկոս...
Գրողները մի շարք հապշտապ
Փորեցին նրա համար փոս։
Դեմքից հրեշտակ է թվում,
Բայց ով ճանաչում է նրան,
Գիտի՝ համարյա արնախում,
Հիշաչար է նա ու դաժան։
Հիմա էլ հանելուկ է գրում,
Հանգերը՝ անհեթեթ ու հիմար,
Արածը քաղհան համարում
Հայրենի մայր հողի համար։
Հուշարձան է կերտում նա հար
Հաճախ հենց տավարի ցավից,
Հայուհի է դիպուկահար՝
Կրակող «Գրողուցավ»-ից։

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր