05.06.2017

Սիրային բանաստեղծություն

Ես ուզում եմ անընդհատ պատմել նրա մասին,
Բայց միայն ինձնից եմ խոսում։
Ոչինչ չեմ կարող ասել նրա մասին,
Ես բոլորովին չեմ ճանաչում նրան։
Եվ ինչպե՞ս կարող էի ճանաչել նրան՝ սիրելով,
Սիրելով՝ ես միայն ինձ եմ ճանաչում։
Եւ ինչքան շատ եմ ճանաչում ինձ,
Այնքան ինձ ավելի անծանոթ եմ դառնում։
Ես՝ մի անհատակ ու մութ օվկիանոս,
Որի խորքն եմ սուզվում՝ շունչս պահած,
Ու հա թվում է ինձ, թե ուր որ է՝ շունչս կհատնի,
Իսկ հատակը չի երեւում, եւ վեր լողալն է այլեւս անհնար...

4․06․17