Գրական թերթ, 2000, 23/24
Показаны сообщения с ярлыком «ԾԻԿ» գրքից. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком «ԾԻԿ» գրքից. Показать все сообщения
03.12.2024
03.04.2019
Anthologie de la poésie arménienne. Table des matières (Poème)
Extrait
2001.Arpi Voskanian
Née en 1978 à Stépanavan, Arpi Voskanian a étudié à l'Académie des Beaux-Arts d'Erévan.
Son recueil de textes intitulé " Tsik " (qu'on peut traduire par Coucou !) a paru à Erévan en 2001. (Les coupures sont de nous).
Avertissement : Le texte qui suit juxtapose les clichés célèbres issus de la littérature et des chansons arméniennes. Ils dessinent les contours psychologiques des Arméniens d'Arménie comme s'ils faisaient partie de leur substance même. Inutile de dire que l'auteur les tourne en dérision en établissant des couples antagonistes ou des continuités on ne peut plus suggestives ou grotesques. Il est vrai que tout ne peut parler également à un Arménien de la diaspora qui n'aurait pas baigné dans ce type de culture. C'est pourquoi, nous conseillons au lecteur de lire ces faux titres comme s'ils étaient les vers d'un seul et même poème.

25.02.2019
Հումանիզմի ուղիներն այսօր / Humanist paths for today
Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը և Ֆրանսիական աշխարհիկ առաքելություն կազմակերպությունը
հրատարակել են հումանիզմին նվիրված անթոլոգիա՝ «Հումանիզմի ուղիներն այսօր» վերտառությամբ։ Ֆրանսիական աշխարհիկ առաքելություն կազմակերպությունը՝
հիմնված 1905-ին, պետական կազմակերպություն չէ, սակայն ավելի, քան 100 տարվա գործունեության
շնորհիվ ընկալվում է որպես պետության անբաժանելի մաս։ Կազմակերպութան առաքելությունն
է ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի տարածումը արտասահմանյան երկրներում։ Անթոլոգիան
նույնպես ունի կրթական նշանակություն, այն առաջարկվում է որպես ձեռնարկ կրթական հաստատությունների
համար ինչպես Ֆրանսիայի սահմաններից դուրս, այդպես էլ Ֆրանսիայում։ Կազմողների նպատակն
է եղել գրական և փիլիսոփայական երկերի միջոցով պատկերել մերօրյա հումանիզմի խնդիրները,
ցույց տալ հումանիզմի գաղափարի անցած ուղին վերջին հարյուր տարվա կտրվածքով։
11.07.2016
ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Դեռևս հազյարամյակներ առաջ էին մարդիկ հայտնաբերել աստվածներին։ Այդ ժամանակ դա մեծ դժվարություն չէր ներկայացնում, քանի որ աշխարհը լի էր աստվածներով, և նրանց կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի՝ կով կթելիս, ոչխար արածացնելիս, բոստանում քաղհան անելիս և այլն։
07.06.2016
Որտե՞ղ կորցրի քեզ
Ես մենակ եմ, բոլորովին մենակ։ Ոչ մեկի պետք չեմ և ոչ էլ՝ շանս։ Չկա ոչինչ, հանուն ինչի հնարավոր է ապրել։
Առաջ ինձ հետ էիր դու։ Նա, որին ես միշտ սեր էի անվանում, թեպետ դու երբեք նման չէիր ինքդ քեզ։ Ինչ որ է, դա արդեն կարևոր չէ, որովհետև դու... Ես անզգուշաբար կորցրի քեզ։
Ես ունեի մի բրդոտ ու հավատարիմ շուն։ Բայց մի օր նա կծեց իմ շոյող ձեռքը։ Այդ օրվանից ես նրան չվստահեցի ոչ իմ անձրևը, ոչ իմ քամին...
Ես գտա մի սիրունատես պատանի և չգիտես ինչու ինձ թվաց, թե նա կարող է ավելի հավատարիմ լինել, քան շունը։ Ես նրան վստահեցի իմ հեղեղը, իմ փոթորիկը... Բայց նա գտավ ուրիշի ու, ձեռքից բռնած, տարավ իր տուն։ Այդ սպիտակազգեստ կույսի սպիտակ կոշիկի տակ փշրվեցին իմ հեղեղն ու փոթորիկը...
Մի օր փողոցում ես հանդիպեցի մի երջանիկ մուրացիկի, որ մատը տնկել էր վերև։ Ես նայեցի մատի ուղղությամբ ու տեսա Աստծուն։ Նա բարի ու մեծահոգաբար ժպտում էր։ Ես նրանից զեփյուռ մուրացի ու մի քիչ ցող և, որպես հատուցում, մեկնեցի ցավս՝ միակն, ինչ ունեի... Իսկ նա ժպտում էր ու ժպտում։ Նրա բարի ու մեծահոգի ժպիտի մեջ տարրալուծվեց զեփյուռի ու ցողի իմ երազը։
Որտե՞ղ կորցրի քեզ... Քեզ, որին միշտ սեր էի անվանում, թեպետ դու երբեք նման չէիր ինքդ քեզ։ Չգիտեմ։ Բայց այլևս չկա ոչինչ, հանուն ինչի հնարավոր է ապրել... Ես մենակ եմ, բոլորովին մենակ, պետք չեմ ոչ մեկի և ինձ զգում եմ փողոց շպրտված դատարկ շշի նման։
1996 թիվ
ԾԻԿ գրքից
14.03.2016
Բարի նեխում
Մենք ջանասիրաբար փորձում էինք պահպանել մեր առողջությունը՝ մարմնի բոլոր պետքերը ժամը ժամին հոգալով և հոգ տանելով սրտի համաչափ աշխատանքի,
նորմալ մարսողության, երիկամների քարաթափման,
մկանների չափավոր մարզման ու անգամ անդորրի մասին։
08.03.2016
Չարությունը դանդաղ թողնում է կոկորդս
Սըս... Չարությունը դանդաղ թողնում է կոկորդս։ Ինչ-որ մի ասեղ, մի քանի հաբ ու մի դյուժին բժիշկ փորձում են վերադարձնել ինձ կորուսյալ դրախտ կոչվածը։
Հարգարժան տիկնայք, հիմա դուք կարող եք գնալ ձեր սուրճը ըմպելու։ Ես այլևս վտանգավոր չեմ։ Ձեր ամուսիններն ինձ ամենևին չեն հուզում։ Հիմա ես գտնվում եմ լիակատար անհուզելիության վիճակում։ Թուլացել են անգամ լնդերիս մկանները։ Ատամներիս փտման պրոցեսը դանդաղել է այնքան, որ հաշվիչը նույնիսկ չի պտտվում։ Եվ, վստահեցնում եմ ձեզ, ոչ մի գրամ չարություն,
ոչ մի գրամ... Թեպետ, ինքներդ եք հասկանում, ես վաստակել եմ չարանալու իրավունքը... Բայց այդ մասին սը՜ս... Ոչ մի գրամ չարություն։
Подписаться на:
Сообщения (Atom)