Հատված Վազգեն Գաբրիելյանի ««Պարանոյա». ինչո՞ւ, հանուն ինչի՞» հոդվածի /«Գրական թերթ», 15-31 հոկտեմբեր, 2000/, որով բանավեճ սկսվեց «Գրական թերթ»-ում։
....Գրողի ազատությունը կարեւոր ու անհրաժեշտ պայման է ճշմարիտ ստեղծագործության
ծնունդի համար, սակայն ազատություն չի նշանակում՝ ինչ մտածում եմ, կարող եմ ասել։ Գրողը
պարտավոր է միշտ աչքի առաջ ունենալ իր ընթերցողին, մշտապես պահել չափի զգացումը, հաշվի
առնել նաեւ իր ժողովրդի առանձնահատկություններն ու շահերը, փոքր ազգի բարոյական չափանիշները։
Չի կարելի, ասենք, մատնացույց անել ֆրանսիացիներին կամ հոլանդացիներին, թե տեսեք՝ նրանք
ինչ են անում ու գրում, թե հայ գրողը ինչո՞ւ պիտի հետ մնա նրանցից եւ պատկերների ու
բառերի ազատ ընտրության մեջ, ինչպես ասում են՝ «տալ ու անցնել»։ Չի կարելի ժողովրդավարության
ու «մարդու ազատության» անունից պաշտպանել սեռական շեղում ունեցողներին քաղաքացիություն
տալու հորդոր-պարտադրանքներն ու համակերպումը։ Չի կարելի «խղճի ազատության» անունից
պաշտպանել զանազան աղանդավորներին, որոնք կաշառված՝ տներն են խցկվում ու «մարդ որսում»,
եւ կոչ անել՝ ով ինչ աղանդ ուզում է՝ թող դավանի։ Եթե նույնիսկ դժգոհ ես քո եկեղեցու
գործունեությունից։