Մենք քանդեցինք, կործանեցինք աշխարհը հին իր հիմից,
Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի մի.-
Էլ ի՞նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից բաժանել,
Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի:
Ե. Չարենց
Երկու աղջիկ էին, մազերը խուճուճացրած,
եղունգները բազմագույն ներկած,
շորերը մանրակրկիտ արդուկած,
ամեն ինչը տեղը տեղին,
ինչպես ասում են`
պատրաստի հարսնացուներ։ Դուրս էին եկել երեկոյան զբոսանքի,
հնարավոր է՝ ամուսնության համար հարմար թեկնածու կպցնելու։ Ու այդպես՝ հոգով-
մարմնով գերեվարվելու կազմ-
պատրաստ,
անցնում էին Ազատության հրապարակով։ Ջահելներ էին տեսել Թումանյանի արձանի շուրջը խմբված,
թե պատվանդանի վրա կպցրած «1+
» գրությամբ թերթիկներն էին հետաքրքրություն առաջացրել,
մոտեցել էին պարզելու`
ինչն ինչոց է: