Ես երբեք չեմ ասել, որ սիրում եմ քեզ…
Նախկինում կարող էի անգամ կարծել,
Թե սոսկ շտապ օգնություն
ես
Սովի հարձակումների պահերին
Կամ դեղ՝ հանկարծահաս
տխրության դեմ։
Եվ միայն հիմա՝
Այս տանջալի դիետայի քսանմեկերորդ օրը,
Երբ այսքան երկար ապրել եմ առանց քեզ,
Ինձ համակել է մաշող կարոտը։