Աննան այս կյանքում
երկու սեր ուներ՝ կինոն և ռեժիսոր Վռամ Երանյանը։ Կինոն սիրում էր մասնագիտության բերումով,
իսկ Վռամ Երանյանին՝ բախտի բերմամբ։ Ճիշտ է, երբեմն թվում էր նրան, որ ոչ թե բախտի
բերմամբ, այլ ճակատագրի թելադրանքով է սիրում, սակայն դա միայն երբեմն, հիմնականում
Աննան երջանիկ էր և չէր պատկերացնում իր կյանքն առանց Վռամի ու կինոյի։
Նրանք ծանոթացել էին
ՆՓԱԿ-ում կազմակերպվող կինոդիտումներին։ Այն ժամանակ Վռամը ռեժիսորական առաջին փորձերն
էր անում, իսկ Աննան դեռ կիոնգիտություն էր սովորում Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում։
Սկզբում պարզապես հանդիպում էին ՆՓԱԿ-ում, հետո սկսեցին քննարկել ֆիլմերը, որ դիտում
էին, մի օր էլ Վռամն ասաց. «Վաղը «Ոսկե ծիրանի» բացումն է, կգա՞ս՝ իրար հետ գնանք»։