***
Եկե՞լ ես։ Շատ մի հապաղիր դռան մոտ, շուտ ներս մտիր։ Մտիր համարձակ և ուրախ։
Պայծառ
ժպիտովդ
լցրու
հոգիների
խոնավ
անկյունները,
բայց
աշունից
պահված
մի
քանի
չոր
տերևները մի փշրիր։
Թող
քո
բերած
ուրախության
ծովի
մեջ
լուծվի
այդ
մի
քանի
կաթիլ
թախիծը։
Ականջ
դիր
հոգու
պատմություններին,
ուրախացիր
անկեղծ
և անկեղծ տխրիր։ Միայն երկար մի մնա այնտեղ, ուր հյուր ես։ Գողացիր այն, ինչ եկել ես գողանալու և թող այն, ինչ պիտի թողնես
ու...
Անհայտացի՛ր՝
անավարտ
թողնելով
խոսքդ։
Եվ
այնժամ
դուռը
հետևիցդ չի շրխկա
ձանձրացած
ու
չի
ասի՝
գնաց
վերջապես։
Դուռը զարմանքից բաց կմնա ու արցունքոտված աչքերով կափսոսա՝
ի՜նչ
շուտ
գնաց։
1995