Նայի՛ր, իմ սեր, ի՜նչ գեղեցիկ եմ ես հատակին փռված... Նայի՛ր՝ ինչ թույլ եմ ու անպաշտպան։
Դու կարող ես հանգիստ խոշտանգել ինձ։ Դու կարող ես հերձել ինձ, եթե չի կորել բնական գիտությունների հիմունքներն ուսումնասիրելու խանդավառությունդ։ Կամ ուտեստներ պատրաստել իմ օրգաններից, եթե քեզ դեռ չի դավաճանել ախորժակդ։
Կարծում եմ՝ լյարդս տապակած վիճակում պետք է, որ համեղ լինի։ Հանկարծ չմոռանաս սոխառածը, անգի՛նս։ Սրտիցս արգանակ եփելու համար պետք է այն գցել նախապես համեմած ու եռացող ջրի մեջ, եփել մարմանդ կրակի վրա, ավելացնել աղ և շաքար ըստ ճաշակի։ Մատուցե՛լ տաք վիճակում։ Տապակած լյարդի կամ շոգեխաշած ականջի հետ։ Գիտե՞ս՝ ի՜նչ համեղ են իմ ականջները։ Բա լեզո՜ւս... Էլ չեմ խոսում ոտքիս մատների մասին։ Ուտելո՜ւ բան...
Հատակին փռված իմ մարմնի վրա դու կարող ես նաև գիտահետազոտական փորձեր կատարել, ասենք՝ տարբեր թույներ ներարկել, թեպետ պիտի զգուցաշնեմ, որ թույների հանդեպ ես զարմանալի դիմացկուն եմ։
Ավելի մեծ հաջողությամբ դու կարող ես խոշտանգել ինձ՝ լուծելու համար սեռերի վրեժը. մի բան, որ նրանք փայփայում են իրենց ամենաթաքուն ու ամենաչքնաղ երազներում։
Վերջապես դու կարող ես պարզապես խոշտանգել ինձ՝ հենց այնպես, առանց հաշիվ տալու նախնիներին ու սերունդներին։ Նույնիսկ վիրավորական է ինձ խոշտանգելու համար շարժառիթներ որոնելը։ Մի՞թե հնարավոր է չխոշտանգել ինձ. նայի՛ր՝ ի՜նչ գեղեցիկ եմ ես՝ հատակին փռված, թույլ ու անպաշտպան։ Բարբարոսություն է չխոշտանգելն ինձ։ Ուրեմն...
Լսի՛ր՝ ինչ բարձրարվեստ խռթոցով է դանակը խրվում մսիս մեջ։ Տե՛ս՝ գույնի ինչպիսի՜ զացողությամբ են կապտում ստինքներս։ Եվ ի՜նչ անկրկնելի գեղեցիկ է շուրթիցս ծորացող արյունը։ Համտեսի՛ր, լիզի՛ր, ծծի՛ր, լակի՛ր արյունս։ Հոշոտի՛ր լյարդս, փայծաղս, անթաստամոքսային գեղձս, երիկամներս՝ հում-հում, առանց սոխառածի, առանց համեմելու ու աղելու... Լսի՛ր՝ ինչպես եմ խռթխռթում ատամենրիդ տակ, զգա՝ ինչպես եմ ճպճպում բերանիդ մեջ ու կերակրափողիդ պատերին քսվելով իջնում դեպի ստամոքսդ։ Զգա, թե ինչպես են ստամոքսիդ մեջ տեղավորվում իմ երազանքները։
Ի՜նչ անպաշտան է քո ստամոքսը իր անմարսելի պարունակությամբ...
Ի՜նչ ցանկալի ես դու՝ հատակին փռված, կուշտ, թունավորված...
Ի՜նչ սազում է քեզ մաշկիդ կապույտը...
Ի՜նչ սիրելի ես դու մեռած...
1999

Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր