09.08.2015

Ծիսակարգ

Ես մոմ չեմ վառում եկեղեցում,
պարտեզումս վարդ եմ տնկում,
վարդ՝ երազանքներիս իրականացման համար,
վարդ՝ սիրելի մարդկանց հիշատակի համար,
վարդ՝ տխրելիս,
վարդ՝ երբ ինձ երջանիկ եմ զգում։

Ես չեմ կարող խնամել ու փայփայել մոմը,
վարդը ջրում եմ ու պարարտացնում,
նրա աճը ինձ լցնում է հավատով, հույսով,
որ իմ ներսում շարունակում է աճել ցանկությունը,
որ հիշատակը դեռ ողջ է,
հիշեցնում է, որ երջանիկ եմ եղել։

Երևի մեծ են ու անհաղթահարելի
պահանջներս վարդերից,
իսկ գուցե խնամքս էր շատ՝ չիմացա...
Այս տարի նրանց պատեց մի մեծ տխրություն,
կոկոնները այդպես էլ չբացվեցին, չորացան։
Ուժասպառ են վարդերս։

Եվ ահա՝ մեկը զորեց,
դեղին մի վարդ՝ նարնջագույն եզրերով,
նրան նայելիս սիրտս ավելի է ցավում.
հուսահատության ու մահվան ձգտման մեջ
վերջին ճիգերը ժողոված այդ վարդը
ասես ես լինեմ։

09.08.15



Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր