Համլետ Վարդանյանի հետ ծանոթացա ՆՓԱԿ-ի «Մեկ կադր, մեկ րոպե» փառատոնի ժամանակ։ Չնայած մրցութային ծրագրում ներառված նրա ֆիլմը մրցանակի չարժանացավ, Համլետը, ինչպես ասում են, փառատոնի ֆավորիտն էր։ «Բձեքը», «Բուգի-վուգի», «Ցերեկային լուսնոտը», «Անդալուզյան ցուլը»՝ Համլետի այս ֆիլմերի «հետահայաց ցուցադրությունը» փառատոնի գլխավոր զարդն էր, որ բոլորիս լիահույս էր դարձնում, թե հայ կինոն կարող է ապագա ունենալ։ Մինչ բոլոր անկյուններից հնչում էր նրա անունը, Համլետը գիրքը ձեռքին շրջում էր ՆՓԱԿ-ի միջանցքներով՝ աչքը չկտրելով էջից։ Մեր օրերում արդեն իսկ բացառիկ բան է ընթերցող մարդ տեսնելը, բայց պակաս բացառիկ չէ ստեղծագործողը, որին չի հետաքրքրում հաջողությունը։ Երեւում էր, որ Համլետի համար իր ֆիլմերի հաջողությունն անակնկալ է։ Իր խոսքով, ինքը դրանք նկարելիս չի էլ մտածել, թե ֆիլմ է նկարում։
«Մի օր տանը նստած էի՝ գյուղում, ընկերներս եկան, թե եկեք մի բան նկարենք, մեզ համար, կոմպյուտեր ունենք, մոնտաժ կանենք, կխնդանք։ Եկան ոչ թե նրա համար, որ գիտեին ես ուզում եմ ֆիլմ նկարել, այլ որովհետեւ իրենք էլ էին ուզում, ես էլ։ Ոչ մի հավակնություն չկար»։ Հետագայում պրոֆեսիոնալներից է Համլետն իմացել, որ ֆիլմ է նկարել կինոյի կանոններով, որ իր արածը մոտ է «նոր ալիքի» կոնցեպցիային։
Որքան էլ զարմանալի է, Համլետը կինոյով սկսել է հետաքրքրվել ֆիլմ նկարելուց հետո։ Նա երազել է դառնալ նկարիչ եւ նույնիսկ մի տարի սովորել է Գեղարվեստի ակադեմիայում, բայց ուսումը շարունակել չի ցանկացել։ Չնայած դրան՝ նա իրեն համարում է նկարիչ։ «Կինոն նկարչությանը ամենամոտ արվեստն է,- ասում է Համլետը,- ես կինոյին վերաբերվում եմ այնպես, ինչպես երեխան իր խաղալիքներին։ Սիրում եմ ոչ մի բանից մի բան ստանալը»։ Համլետի ներաշխարհի ձեւավորման վրա մեծ ազդեցություն են թողել այն ֆիլմերը, որ պատանի հասակում նայել է մոր հետ։ Համլետի հերոսներն էլ պատանիներ են։ «Ես առհասարակ շատ եմ սիրում դեռահասների աշխարհը՝ աղջիկ կլինի թե տղա՝ էն շրջանը, երբ մարդը հասունանում է։ Էդ շրջանի տպավորություններն են ամենաուժեղը»։ Նրա պատանեկության տարիներին հեռուստատեսությամբ մեծ կինո դիտելու հնարավորություն կար։ Այսօր արդեն հեռուստատեսությունից լավ բան ակնկալելը ծիծաղելի է. «Ես հեռուստացույց նայում եմ միայն հաց ուտելիս»։
Այն, ինչ Համլետ Վարդանյանը ներկայացրեց ՆՓԱԿ-ում, իր ողջ «անլրջությամբ» շատ ավելի լուրջ էր, քան պետական բյուջեից հովանավորվող, հայկական կինոյի կարծրացած «դեմքերի» երբեմն նույնսկ ամբողջ ստեղծագործական ժառանգությունը։ Ինձ հետաքրքիր էր, թե ինչ առաջարկներ են եղել նրան, եւ ինչ միջոցներով է պատրաստվում ապագայում ֆիլմեր նկարել։ «Ոչ մի առաջարկ էլ չի եղել։ Ես ունեմ լավ գաղափարներ, որ կարող են կարճ, սիրուն ֆիլմեր դառնալ։ Նախկին ֆիլմերս ուրիշ ոճի մեջ էին՝ կարող էի իմ միջոցներով նկարել, բայց հիմա եկել եմ մի սահմանի, երբ արդեն փող ա պետք, որպեսզի կարողանամ դերասան վարձել, կամերա եւ այլն։ Էլի փոքր բյուջեով ֆիլմեր են լինելու, բայց ուզում եմ մի քիչ պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնել»։ Երբ ռեժիսորները զրկվում են կինո նկարելու հնարավորությունից, նրանց մնում է գրել։ Համլետն էլ է գրում՝ պատմվածքներ, նովելներ, որ կարող են հետագայում ֆիլմերի սցենար դառնալ։ Գրողը կարող է թույլ տալ իրեն լինել «անկախ ու հպարտ», ռեժիսորը՝ այն էլ այսօրվա Հայաստանում, պարտավոր է լինել ճարպիկ։ Համլետը բոլորովին զուրկ է ճարպկությունից։ «Որ ճարպիկ չեմ, ուրեմն ֆիլմ նկարելու իրավունք չունե՞մ»։ Պրոֆեսիոնալ կրթության բացակայությունը նույնպես դժվարություններ է ստեղծում Համլետի համար։ Մի անգամ իր ֆիլմերից մեկի համար ձայն է պետք եղել, գնացել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտ, ձայն գտնելու խնդրանքով դիմել է դեկանատ։ «Մի չաղ կին էր, սկսեց հարցնել՝ որտե՞ղ ես ավարտել, ո՞վ ես, ֆիլմդ, սյուժեդ... Բերեց-հասցրեց ինձ էն վիճակի, որ քիչ էր մնում երեխու պես լաց լինեի»։ Համլետն առհասարակ խուսափում է պաշտոնական վայրերից՝ Հայֆիլմ, Կինոկենտրոն... Բյուրոկրատիզմը նրան վախ է ներշնչում։ Նա չէր ցանկանում խոսել կազմակերպչական հարցերից, ասում էր՝ ես էդ ամենից էնքա՜ն հեռու եմ։ Համլետն ուզում էր խոսենք գրականությունից, իր սիրած գրողներից՝ Մարսել Պրուստից, Դեւիդ Հերբերտ Լոուրենսից, Օլդոս Հաքսլիից, Արթյուր Ռեմբոյից եւ էլի շատ-շատերից... Բոլոր մեծ արվեստագետները որոշակի միջավայրի ծնունդ են։ Ոչ մի հայ արվեստագետի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում այսօր չկա այնպիսի մշակութային միջավայր, որում կարելի է աճել եւ կայանալ իբրեւ արվեստագետ։ Համլետը գտնում է, որ միջավայր չկա, որովհետեւ չկան անհատներ։ Անհատներն են ստեղծում միջավայր՝ ասում է։ Նա առհասարակ չի սիրում դժգոհել ու մեղադրել։ Իրեն պայքարի մարդ չի համարում։ Իր շուրջը կատարվող իրադարձություններին աշխատում է նայել հանգիստ։ Ավելի շատ ինքն իր մեջ է ապրում։ Ապրում է ավելի շատ երեւակայությամբ։ «Ես ունեմ մեծ երեւակայություն։ Ռեժիսորի գործը երեւի էդ երեւակայությունը անալիզի ենթարկելն ա ու ինչ"որ համակարգի բերելը»։ Արվեստը Համլետ Վարդանյանի համար ինքնաճանաչման ձեւ է, ոչ թե պայքարի միջոց։ Մեր արվեստագետների նկարներով պաստառները, որոնց վրա գրված է՝ «Իմ զենքը իմ արվեստն է», զարմացրել են նրան. «Ո՞նց կարող է արվեստագետը նման բան ասել, արվեստը կարող է պաշտպանություն լինել, բայց ոչ զենք...»։ Նա համարում է, որ արվեստը ինքդ քեզ ու աշխարհի հետ ներդաշնակություն գտնելու ճանապարհ է։ Հենց այդ պատճառով էլ նրան առավել հոգեհարազատ են Արեւելքի արվեստն ու գրականությունը։ Շատ-շատերի նման Համլետն էլ է երազում գնալ Հայաստանից, բայց ոչ այն պատճառով, որ Հայաստանում ապրելն անհնար է ու անտանելի։ Նա նոր տպավորությունների սիրահար է, ուզում է նոր աշխարհներ տեսնել, նոր մարդկանց... Մնում է հուսալ, որ նորի հանդեպ սերը կարող է հանել նրան այս ճահճից, եւ տանել նրան, գցել այնպիսի մի միջավայր, որտեղ հասկանում են՝ տաղանդը խնամքի կարիք ունի։
Արփի Ոսկանյան
2010 թվի օգոստոսի 20
Նյութի աղբյուրը ` hraparak.am

Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր