Ծիկ... Ե՛ս եմ, եկել եմ։ Կարծում էիք՝ պրծե՞լ եք ինձնից։ Չէ՜-է։ Չերազեք։ Ես դեռ ողջ եմ։ Ավելի քան ողջ։ Ու հիմա էլ պրծում չունեք ինձնից հավիտյանս հավիտենից։
Ի՞նչ կասեք, տեսքս ո՞նց է շիրիմից նոր դուրս թռածի համար։
Շնորհավորում եմ, դուք կրկին իմ ուռկանում եք։ Հույս ունեմ, որ դա ձեզ դուր կգա։ Համոզված եմ։ Գիտեմ, որ սիրում եք խաբվել ու նույնիսկ երազում եք...
Ահա թպրտում եք ուրախ ու երջանիկ, կարծես երկրագունդը փչովի գնդակ են դարձրել, տվել ձեզ։ Ու ձեր մտքով իսկի էլ չի անցնում, որ սատանան է եկել ճերմակաթևիկ հրեշտակի հանդերձներով։ Ու ձեր մտքով իսկի չի էլ անցնում, որ ես ինքը՝ երկնային պատիժն եմ՝ մարմին առած։ Իսկ եթե անկեղծ, լավ էլ անցնում է։ Բայց ավաղ...
Հիմարություն է այդ ամենը։ Ես ոչ մի էական կապ չունեմ ոչ գեհենների, ոչ երկինքների հետ։ Իմ ցանկություններն անմեղ են։ Ահա ամենը, ինչ ուզում եմ. պոզեր տնկել ձեր գլխին, լեզու հանել, քաշքշել ձեր ականջները, մատ թափ տալ ձեզ վրա, խուտուտ տալ ձեզ։
Ախր սիրում եմ ձեզ, հիմարիկներ։ Սիրելը այն խոսքը չէ... Տեսա՞ք՝ քնեցրիք- փոսը դրեցիք- վրաս բուռ-բուռ հող լցրիք, էլի չպրծաք։ Եկա, հասա ձեզ սպիտակ տենդի նման ու ասացի՝ ծիկ։ Չվախենաք, ես եմ... Եկել եմ։ Ինչի՞ եմ եկել։ Հը՞, չգիտե՞ք...
Եկել եմ հաշիշի ծուխը փչելու ձեր քիթումռութին, հետո ոտքերի տակից կամաց փախցնելու հողը,հետո ձեզ ջուրը տանելու, ծարավ հետ բերելու, հետո... թույլ տալու, որ ձեր հասած բերքը գողանան վայրի գազանները... խորտակելու ձեր՝ գանձերով բեռնված նավերը... զինաթափելու ձեզ ու տանելու ճակատ... Էլի՞։
Ես եկել եմ կռվացնելու ձեզ Զատկի ձվերի նման։ Եկել եմ խլելու ձեզ ձեր սիրուհիներից ու սիրեկաններից, կանանցից ու ամուսիններից, ծնողներից ու զավակներից։ Եկել եմ մաշկելու ձեզ, հերձելու և ցույց տալու ձեզ ձեր ներքին օրգանները՝ հատ-հատ, մեկիկ-մեկիկ։ Ու առիթից օգտվելով՝ գողանալու ձեր սիրտը։
Կարծում եք՝ կարո՞ղ եք երբևէ պրծնել ինձնից։ ՉԷ՜-է։ Չերազեք։ Ես ապրում եմ ձեր բիբերի, թոքերի, լյարդի մեջ, ձեր ուղեղի ծալքերում, ես հոսում եմ ձեր երակներով։ Ես ձեր ուղեղի ոլորաններով թափառող սևեռուն միտքն եմ, աշխատասենյակում մռռացող սև կատուն, ննջասենյակի պատուհանից ներս ընկած չղջիկի ձագը, լոգարանի մեջ շատրվանող ձեր արյունը։
Հիշե՛ք, ես հետապնդում եմ ձեզ միշտ և ամենուր։ Մոտենում եմ ձեզ հետևից, ափերով փակում ձեր աչքերը, թռչում ձեր շալակը,փչում ականջի մեջ, կծոտում ծոծրակը, խուտուտ տալիս...
Ախր սիրում եմ ձեզ, ախմախիկներ։ Սիրելը այն խոսքը չէ... Տեսա՞ք՝ քնեցրիք-փոսը դրեցիք- վրաս բուռ-բուռ հող լցրիք, էլի չպրծաք։ Եկա, հասա ձեզ սպիտակ տենդի նման ու ասացի՝ չվախենաք, ես եմ, հրեշտակի թևեր եմ կպցրել մեջքիս... Եկել եմ ցրելու ձեր հարատև մղձավանջները իմ արևաշող մազերով, իմ արևաշող ոտքերով, իմ արևաշող թևերով։ Կարող եք դիպչել ինձ, թույլ եմ տալիս։ Հրամայում եմ՝ խաբվե՛ք։
Այսուհետ և ընդմիշտ դուք անմահ եք։ Ձերն են այս աստղերը, լուսինը, արևը։ Ձերն եմ ես։ Հիվանդության ու աղքատության մեջ, անմոռաց ինքնասիրահարվելու դեպքում, եսասիրության նոպայի տարիներին, մեծ դեպրեսիաների ու լճացումների շրջանում... Հավիտյանս հավիտենից։
Կարծում եք կար՞ղ եք կապռտել ինձ ձեր քրտնած գրկում։ Չէ՜-է։ Չփորձեք։ Ես փոթորիկ եմ։ Ուուուուուուուուուո՜ւ...
1999
«Ծիկ» գրքից

Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր