Ապրելուց մեր հոգուն
կոշտուկներ կառաջանան,
և բառը էլ չի մխրճվի
մսի մեջ՝
կլինենք զրահապատ։
Ընկերոջ կորստի համար
մի քանի գիշեր չենք
հեկեկա
և գուցե մի քանի վայրկյան էլ չարտասվենք։
- ՙՆա մեռած է ինձ համար,- վերջնագիրը
այլևս ողբերգական չի հնչի,
մեզ կթվա, թե տեսել
ենք դա ինչ-որ ուրախ ֆիլմում։
Նրա մահը չի պարգևի
մեզ զգացողություն,
որ մենք դեռ ապրում
ենք։
Մեզ այլևս ոչինչ չի
սպանի։
Մենք կնայենք մարդկանց
հանգիստ՝
նրանց մեջ չեն լինի
մեր սիրածներն ու ընկերները,
նրանք չեն լինի մեզ
դաշնակից ու թշնամի։
Չենք այրի դաշտերը
նահանջելիս,
չենք թունավորի գինին,
չենք ականապատի զիջածը։
Մեր սիրտը չի լինի
ավիրված քաղաք՝
այրվող շենքերով ու
ծխից մթնած երկնքով։
Ինչ-որ մի օր երկնքից
էլ արկեր չեն տեղա։
Կգա երկնային արքայությունը
մեր սիրտ,
կծաղկեն այնտեղ քաղաքները,
տնտեսությունն ու
գիտությունը,
և կյանքը կլինի՝ ինչպես մահից հետո։
25.08.15
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր