Տարօրինակ մրցուղի,
որով վարգում ես։
Կարծես թե չունես մրցակից։
Միգուցե ստվերդ միայն։
Երևի պիտի լինես քեզնից
արագ,
քեզնից վայրագ,
ավելին, քան կաս։
Չկա այնպիսի բարձրություն,
որի վրայով չթռչես,
չկա խոչընդոտ, որ կկասեցի ընթացքդ...
Եվ ընդհանրապես չկա
խոչընդոտ
այդ մրցուղու ողջ
երկայնքով,
նույնիսկ մի քար չկա...
Սմբակներիդ տակ ուղեգորգ է
կենդանի ծաղիկներից՝ տնքացող,
նույնիսկ մի քար չկա...
Սմբակներիդ տակ ուղեգորգ է
կենդանի ծաղիկներից՝ տնքացող,
թիթեռների պարսերով է մրցուղիդ եզերված,
պարսերի տակ փռված են դաշտեր՝
կանաչ ու անուշաբույր,
որ մայրաբար կանչում
են արածելու։
Ստեղծագործ են գտնվել ու հնարամիտ
խոչընդոտների հեղինակները՝
օժտված հումորի զգացմամբ։
օժտված հումորի զգացմամբ։
30.08.15
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր