Մարգո տոտան սովորական հայ կին էր, որ մանկուց երազում էր ընտանիք կազմելու մասին։ Երբ լրացավ նրա երեսուն տարին, նա տագնապով հայտնաբերեց, որ իր կյանքի երազանքն իրականանալու մտադրություն չունի, եւ դիմեց փորձված, ավանդական միջոցի. ամեն առավոտ, լուսադեմին, երբ քաղաքը դեռ քնած էր, քնած էին եկեղեցու պահակը եւ ինքը՝ Տեր Աստված, նա ուղեւորվում էր եկեղեցի՝ առաջինը Աստծուն բարլուս անելու, քանի դեռ վերջինս խնդրանք կատարելու ուժն ու բարությունը չէր սպառել։ Բայց շուտով պարզվեց, որ շատերն են երազում ընտանիք կազմել՝ ապավինելով նույն ավանդական միջոցին։ Լարված մրցակցությանը դիմանալու համար Մարգո տոտան ստիպված էր լինում հերթ կանգնել լույսը չբացված, երբեմն էլ, երբ ընտանիք կազմելը դառնում էր օրակարգի անհետաձգելի հարց՝ եկեղեցին փակելու պահից՝ առաջ ընկնելով իր մրցակից-բախտակիցներից։ Տասնհինգ տարի շարունակ ցուցաբերած ամենօրյա, տքնաջան, անխոնջ եւ անբեկանելի համառության շնորհիվ Աստված վերջապես տեղի տվեց եւ անսաց Մարգո տոտայի աղոթքներին՝ նրան ուղարկելով ամուսին երեք երեխայի հետ։ Իրականացավ Մարգո տոտայի մանկական, կարելի է ասել՝ կյանքի երազանքը, եւ ինչպես լինում է երազանքների իրականացումից հետո, նրա հոգին պատեց խոր թախիծը, որի արմատավորմանը նպաստում էր մեկնարկած ճգնաժամային տարիքը։
Հիմա նա չէր շտապում եկեղեցի լույսը դեռ չծագած, բայց այնտեղ էր անցկացնում երեխաների խնամքից ու տնային գործերից պռճոկած յուրաքանչյուր վայրկյանը՝ ըմբոշխնելով երիտասարդ տերհոր՝ հոգին տակնուվրա անող քարոզները։ Մեռոնաբույր եւ խնկահոտ այդպիսի մի քարոզի ժամանակ էր, որ սովորականի պես մտքում մոլեռանդորեն աղոթող Մարգո տոտան Աստծուց գրելու շնորհ ստացավ։ Նա պայուսակից հանեց թուղթուգրիչը եւ տեղում բանաստեղծություն երկնեց, չգիտես ինչու՝ հայրենասիրական թեմայով։ Տերհայրը կասկածանքով վերաբերվեց Մարգո տոտայի շնորհին, քանի որ նման «հրաշքները» սովորական բան էին աղանդավորական ժողովներում, մինչդեռ Հայ առաքելական եկեղեցում եթե նույնիսկ երբեւէ նման բան պատահել էր, ապա միայն շա՜տ սուրբ մարդկանց հետ եւ այն էլ շա՜տ վաղուց։ Ամեն դեպքում, տերհայրը չզլացավ նախազգուշացնել, որ սատանան ջանում է գայթակղել ու շեղել մեզ ճշմարիտ ուղուց, բայց որովհետեւ անկարող գտնվեց մեկնաբանելու իր դիտողությունն ու մատնանշելու դրա կապը Աստծուց ստացած շնորհի հետ, իրեն սատանայից գայթակղված զգաց եւ որպես տուգանք՝ մտքում հինգ անգամ ասաց «Հավատով խոստովանիմ»-ը։
Մարգո տոտան մոռացավ տերհոր զգուշացման մասին եկեղեցուց դեռ դուրս չեկած եւ ճանապարհին երկնեց երկրորդ բանաստեղծությունը՝ արդեն ցեղասպանության թեմայով, իսկ տուն հասնելուն պես՝ երրորդը՝ նվիրված հայոց մայրերին։ Առավոտ կանուխ, արեւի առաջին շողերի հետ նա դուրս եկավ տնից եւ ուղեւորվեց այս անգամ արդեն ոչ թե եկեղեցի, այլ Գրողների միություն։ «Գրական թերթի» խմբագրությունից, որտեղ ներկայացրեց ծայրաստիճան ընթեռնելի մաքրագրած իր երեք բանաստեղծություններն ու Աստծուց շնորհ ստանալու համառոտ պատմությունը, նրան ուղարկեցին գրական խորհրդատու, բանաստեղծուհի Քաթանեի աշխատասենյակը։ Վերջինս նրան հայտնեց, որ իր գրածը բանաստեղծության հետ ընդհանուր եզրեր չունի, սահմանեց պոեզիայի էությունը եւ որպես այդ էության արտահայտման կատարյալ օրինակ՝ նվիրեց իր վերջին՝ «Ինչո՞ւ ես ուշանում, Հիսուս» բանաստեղծական ժողովածուն։ Քաթանեի բանաստեղծական արվեստը մեծ ազդեցություն գործեց Մարգո տոտայի վրա՝ դյուրացնելով նրա անցումը հավատքի թեմատիկային։ Հաջորդ օրը, լույսը բացվելուն պես, նա նորից թեւակոխեց Գրողների միության շեմը եւ, զարտուղիներով շրջանցելով Քաթանեի աշխատասենյակը, ներկայացրեց «Գրական թերթի» խմբագրին իր նոր բանաստեղծությունները՝ «Քրիստոսին խաչելու եւ Քրիստոսին պաշտելու ժամանակը», «Լուսավորչի բաց նամակն Աստծուն», «Մի՛ կլոնավորեք մեր Հիսուսին» եւ «666»-ը՝ գրված սոցիալական քարտերի թեմայով։ Սակայն սպասված գովասանքների փոխարեն նրան անհարկի մեղադրեցին ապաշնորհության եւ Քաթանեի պոեզիայից գրագողություն անելու մեջ։ Միայն Աստծուն է հայտնի, թե ինչ վնաս կարող էր հասցնել նա ինքնիրեն եւ այդպիսով՝ Աստծուց ստացած բանաստեղծական պարգեւին, եթե ընդունարանում նրան չսատարեին իր մրցակից-բախտակիցները, որոնք բացեցին նրան գրական խմբակի գոյության գաղտնիքը եւ իրենց հետ տարան խմբակի հավաքին, «Անգիր» ամսագրի խմբագրություն։ Ծխի առաջացրած միգամածության պատճառով հնարավոր չեղավ տեսնել հավաքի մասնակիցներին, բայց Մարգո տոտան կռահեց, որ դրանք Գրողների միությունից դուրս հրավիրվածներն են, գրական խորհրդատու Քաթանեի ձեռքով մերժվածները, որ փորձում են թոթափել նրա բանաստեղծական արվեստի հուժկու ազդեցությունը։ Մարգո տոտան նրանց ասածներից ճիշտ նույնքան բան էր հասկանում, որքան CNN-ի հաղորդավարի խոսքից, նա դեռ չգիտեր, որ մյուսները նույնպես բան չեն հասկանում, եւ ասողն ինքը միայն մասամբ է հասկանում իր ասածները, եւ քանի որ Մարգո տոտան չգիտեր, որ հասկանալու բան չկա, ջանք չէր խնայում որեւէ բան հասկացած լինելու համար։ Նա ճպճպացնում, տրորում, չռում էր աչքերը, բայց բոլոր իմաստները քողարկված էին ծխի թանձր, անթափանց մշուշով, որի միջից խորհրդավորությամբ առկայծում էին վառված սիգարետների գլխիկները։ Անտեսանելիությունն ուժգնացնող բառերից մի քանիսը Մարգո տոտային հաջողվեց մտապահել հնչեցման մեծ հաճախականության շնորհիվ։ Դրանք էին՝ գլոբալիզացիա, վիրտուալ, կոնցեպտուալիզմ, դիսիդենտ, պոստկոլոնիալ, հոմոսեքսուալիզմ, մարգինալ, պրոեկտ, էմանսիպացիա, պերմանենտ, պատրիարխալ, 37 թիվ։ Սակայն հատկապես մի բառ անջնջելիորեն դրոշմվեց Մարգո տոտայի հիշողության մեջ՝ պոստմոդեռնիզմը։ Որքան էլ փորձեց կռահել այդ բառի թեկուզ մոտավոր նշանակությունը, դա նրան չհաջողվեց ո՛չ առաջին, ո՛չ էլ հետագա հավաքների ժամանակ։ Գրական խմբակի յուրաքանչյուր անդամ ուներ պոստմոդեռնիզմի իր բացատրությունը, որ կարող էր պատահաբար հակադրվել մեկնումեկի բացատրությանը, բայց երբեք, նույնիսկ պատահաբար, չէր համընկնում։ Սակայն բոլորը ստիպված էին հաշվի նստել այն նշանակության հետ, որ այդ բառին վերագրում էր «Անգիր» ամսագրի գլխավոր խմբագիր Վագինա Չարչարենցը։ Նրա համար պոստմոդեռնիզմը սեռական գունավորում ունեցող մեծություն էր, որի չափման միավորը ոչ ցենզուրային բառերն էին։ Ինչքան շատ էին դրանք բանաստեղծության մեջ, այնքան այն պոստմոդեռնիստական էր։ Մարգո տոտային մի բան էր պարզ՝ որ իր բանաստեղծությունները չեն կարող հավակնել այդ բարձր որակմանը։ Սակայն Վագինա Չարչարենցը շտապեց հուսադրել նրան՝ ծայրաստիճան ընթեռնելի մաքրագրած բանաստեղծությունների վրա ընդգծելով այն բառերը, որ կարող էին փոխարինվել հոմանիշ հայհոյանքներով։ Իբրեւ ուղեցույց պոստմոդեռնի աշխարհում, նա նվիրեց Մարգո տոտային իր վերջին՝ «Սեքսը փոքրիկ գյուղում» բանաստեղծական ժողովածուն եւ «Անգիր» ամսագրի վերջին ու առաջին համարը՝ լույս տեսած երկու տարի առաջ։
Այսուհետ Մարգո տոտան տնային գործերից ու երեխաների խնամքից պռճոկած ժամանակը ստիպված էր կիսել եկեղեցու եւ գրական խմբակի միջեւ։ Նա երբեք չէր մնում մինչեւ գրական հավաքի ավարտը եւ միշտ ուշանում էր տերհոր քաղցրալուր քարոզներից՝ ակամա հրահրելով կողմերին սառը պատերազմի։ Խմբակի անդամները, հատկապես Լիբիդո Սուբլիմացյանը, Մարգո տոտայի՝ Աստծուց ստացած շնորհը բացատրում էին նրա՝ տերհոր հանդեպ տածած սեռական ցանկության ճնշմամբ։ Ֆալլոս Էրեկցյանը ուշադրություն էր հրավիրում տերհոր ուղղահայաց դիրքին քարոզների ժամանակ։ Տերհայրն իր հերթին աղանդավորական գործունեություն էր նշմարում ամսագրի քողի տակ, որ աղանդներին հատուկ լկտիությամբ չէր բարեհաճում նույնիսկ լույս տեսնել։ Բայց ամսագիրը հենց այդ պատճառով էլ կոչվում էր «Անգիր», որ բանավոր էր եւ լույս էր տեսնում վերբալ տարածության մեջ։ Իհարկե, այդ բացատրությունը առաջ եկավ հետագայում, երբ հաջորդ համարի թողարկումը հայհոյանքների պաշարի սպառման պատճառով անհնար եղավ, իսկ թե ինչու էր ամսագիրն այդպես կոչվել սկզբում, մասամբ լուսաբանում էր միակ համարի վերնագրի տակ զետեղված երկտողը. «ամսագիր գրողի համար, որ իր երկերի միակ ընթերցողն է եւ միայն իր երկերի ընթերցողը»։ Այսինքն՝ նա այնքան է ընթերցել դրանք, որ ակամա անգիր է արել։ Ինչ խոսք, խմբակի անդամների ընտրությունը կանգ էր առել այդ անվան վրա նրա բազմանշանակության եւ հատկապես այն նշանակության համար, որ ծանոթ է յուրաքանչյուրին դպրոցական նստարանից։ «Անգիր» անվանումը ակնարկում էր, որ ամսագրի էջերին տպագրված են այբբենարանային ճշմարտություններ, որոնք հարկ է անգիր անել։ Հատկապես սա էր, որ դուր չէր գալիս ակնարկների վերծանության մեջ հմտացած տերհորը, քանի որ նրա համար միայն մեկ ճշմարտապատում գիրք կար՝ Աստվածաշունչը։ Դուր չէր գալիս նրան նաեւ Վագինա Չարչարենցի անունը, հատկապես ազգանունը, որ ծանոթ աղերսներ էր առաջացնում՝ զուգահեռներ տանելով Քրիստոսի չարչարանքների, բանաստեղծ Չարենցի բռնի մահվան եւ Վագինա Չարչարենցի հանդեպ գրական խորհրդատու Քաթանեի վարած հալածական քաղաքականության միջեւ։ Սակայն ինչպես Աստծո, այնպես էլ հայտնի բանաստեղծի հետ Վագինա Չարչարենցը ճիշտ նույնքան կապ ուներ, որքան Քաթանեն՝ փոքր հոլանդացիների կտավների հետ։ «Անգիր» ամսագրում, ստեղծված որպես ազատության ու հավասարության օրգան, կարող էր տպագրվել յուրաքանչյուր ոք, ով, իհարկե, պատրաստ էր հանձն առնել տպագրության ծախսի իր բաժինը, գնել հեղինակների քանակով լույս տեսնող ամսագրի իր օրինակը եւ հրաժարվել հասանելիք հոնորարից։ Տպագրվելու ցանկություն հայտնած քչերին, իսկ եթե ավելի ազնիվ լինենք՝ դեռեւս ոչ ոքի չէր հաջողվել մերժում ստանալ Վագինա Չարչարենցից, եւ Մարգո տոտան հավակնում էր դառնալ միակը, եթե անհապաղ չգտներ ընդգծված բառերին հոմանիշ հայհոյանքները։ Այդ նպատակով նա սկսեց անգիր անել «Անգիր» ամսագիրը՝ դրան տրամադրելով քնից առաջ Սուրբ Գրքի ընթերցանությանը նվիրած րոպեները։ Նա անգիր սովորեց Տրիխոմոնադ Մաստոպատյանի «Սեքսից հետո», Կոիտուս Մաստուրբացյանի «Ոսկե ծլիկը», Օրալ Անալյանի «Քաքի համը», Ֆալլոս Էրեկցյանի «Ուզում եմ շինեմ՝ աշխարհն իմանա», Օրգազմ Պոլյուցյանի «Երեւան բոզանոց», Դեֆլորացիա Բռնաբարունցի «Կուսաբերդի առումը», Կաստրացիա Վիժունու «Բանը, որ ի սկզբանե էր» ստեղծագործությունները։ Իսկ երբ բանը ի վերջո հասավ Լիբիդո Սուբլիմացյանին, Մարգո տոտան հայտնաբերեց, որ անգիր անելու կարիք չկա, քանի որ հեղինակը տառ առ տառ արտագրել էր Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, որ անգիր է հանձնարարվում դպրոցում։ Սրան կարող էր երկու բացատրություն լինել՝ կա՛մ Չարենցի հատընտիրը կազմողներն են թյուրիմացություն թույլ տվել, կա՛մ Լիբիդո Սուբլիմացյանը գրագող է։ Այս դիլեման պարզելու համար էլ Մարգո տոտան խմբակի հաջորդ պարապմունքին ներկայացավ Չարենցի հատընտիրով։ Վագինա Չարչարենցը բացատրեց նրան, որ դա գրագողություն չէ, այլ պոստմոդեռնիզմի սկզբունքներից մեկը։ «Եւ հետո,- նախատեց նա Մարգո տոտային,- պետք չէ Գրողների միության արատավոր բարքերը տեղափոխել մեր գրական խմբակ»։ Մարգո տոտան տհաճությամբ հիշեց իր գլխին եկածը եւ թեպետ «Անգիր» ամսագրի էջերին գրագողությունից բացի նաեւ մեծ քանակությամբ տառասխալներ էր հայտնաբերել, գերադասեց չխոսել այդ մասին, մեկ էլ տեսար՝ դա էլ է պոստմոդեռնիզմի սկզբունք։
«Անգիր» ամսագրի խմբագրության եւ Հայ առաքելական եկեղեցու արանքում պատռվող, գրական հավաքից քարոզի եւ քարոզից հավաքի վազող Մարգո տոտան սկսել էր թերակատարել տնային գործերն ու ամուսնական պարտականությունները, ինչը բարոյապես սատարվում էր գրական խմբակում շրջանառվող ֆեմինիստական գաղափարներով։ Մարգո տոտայի գենդերային դաստիարակությամբ զբաղվում էր ինքը՝ Վագինա Չարչարենցը, որ գրանտային հույսեր ունենալով եվրոպական նախանձախնդիր կառույցներից՝ միասեռականության ընձյուղներ էր պատվաստում հայ գրականության տոհմածառին։ Կասկածի տակ էր դրվում Մարգո տոտայի ամբողջ աշխարհայացքը, քանի որ Վագինա Չարչարենցը ընտանիքը համարում էր բանտ կնոջ համար։ «Սակայն բանտ նետում են հանցագործներին,- ասում էր նա,- ո՞ր մեղքի համար է կինը բանտ ընկնում, երեխա ծնելո՞ւ»։ Մարգո տոտան թեպետ ինքն անձամբ երեխա չէր ծնել, բայցեւ չէր կարծում, թե երբեւէ այնպիսի մեղք է գործել, որի համար արժանի է բանտարկության։ Լքելով քննարկումները ամենաթեժ պահին՝ նա ներկայանում էր քարոզի չափազանց խանդավառված եւ իր հավատացյալ քույրերի սրտերում խոսքի, խղճի, դավանանքի եւ սեռական կողմնորոշման ազատության սերմեր էր ցանում։ Սակայն աղանդի հոտ առնող եւ իր հոտը կորցնել չցանկացող տերհայրը կարողանում էր մարել նրա հոգում բռնկված ազատական հրդեհը մեղմալուր ձայնով եւ Սուրբ Գրքից բերված անվիճելի փաստարկներով։ Այդպիսի մի հոգեպարար քարոզի ժամանակ էր, որ սովորականի պես մտքում ոչ ցենզուրային բառեր պրպտող Մարգո տոտան Աստծուց երկրորդ շնորհը ստացավ։ Նա պայուսակից հանեց թուղթուգրիչը եւ երկնեց մեկ տասնյակից ավելի հայհոյանք։ Անկարող զսպել ստեղծագործական եռանդը՝ նա չսպասեց մինչեւ քարոզի ավարտը եւ ուղեւորվեց տուն։ Ամբողջ ճանապարհին հայհոյանքներ էին, որ թափվում էին ասես երկնքից, տանը նույնպես հայհոյանքների տեղատարափը չդադարեց, եւ առավոտվա կողմ նա ուներ շուրջ երկու հարյուր հայհոյանք ու ոչ ցենզուրային բառ՝ զարմանահրաշ, չտեսնված, աստվածապարգեւ, քանի որ նա երբեք նման հայհոյանքներ չէր լսել, եւ առհասարակ ոչ ոք երբեւէ այդ հայհոյանքները չէր լսել, թեպետեւ դրանք արագ նվաճեցին ընթերցողի սիրտը։ Իր ստեղծագործությանը առավել պոստմոդեռնականություն հաղորդելու համար նա համեմեց այն արտագրություններով Աստվածաշնչի «Ծննդոց» եւ «Ելից» գրքերից, Ղուկասի Ավետարանից, Թումանյանի «Անուշից», Րաֆֆու «Սամվելից», Քաթանեի «Ինչո՞ւ ես ուշանում, Հիսուս» եւ Վագինա Չարչարենցի «Սեքսը փոքրիկ գյուղում» գրքերից՝ համենայնդեպս մի քանի տեղ աչքի զարնող տառասխալներ անելով։ «Պոստմոդեռնիզմի մաման» վերնագրված այդ երկը «Անգիր»-ի խմբագրությունում մեծ խանդավառություն, իրարանցում, ապա եւ հուսահատություն առաջացրեց։ Խմբակի անդամները ժողովներին սկսեցին ավելի շատ ծխախոտ սպառել եւ գրական վիճաբանություն ծավալեցին, թե իրենցից հատկապես ով է առաջինը հայհոյել հայ գրականության մեջ։ Վիճաբանությունը հաճախ փոխվում էր բռնցքամարտի, եւ այդ ժամանակ էր, որ պայքարող կողմերին օգնության էր հասնում Մարգո տոտայի առաջարկած հայհոյանքների շտեմարանը։ «Պոստմոդեռնիզմի մաման» իր հարուցած կրքերով ստվերեց անգամ Վագինա Չարչարենցի «Սեքսը փոքրիկ գյուղում» գրքույկը՝ դառնալով գրական խմբակի մանիֆեստը։
Վերջապես լույս տեսավ «Անգիր» ամսագրի երկրորդ համարը՝ ամբողջությամբ բաղկացած վերոհիշյալ ստեղծագործությունից, եւ Մարգո տոտայի, այսուհետ՝ Ֆրիգիդ Լեսբյանի առջեւ բացվեցին մեծ գրականության դռները։ Փոխարենն ընդմիշտ փակվեցին եկեղեցունը, որովհետեւ երջանկության տեր դարձած Մարգո տոտան ցանկացավ կիսել այն իր հավատացյալ քույրերի եւ պաշտելի տերհոր հետ։ Աչքերը սարսափահար չռած տերհայրը, մեծ ջանքերով զսպելով հրճվանքի պոռթկումը, անձամբ փակեց դուռը նրա հետեւից եւ ուղղեց մեջքը առաջին անգամ այն չարաբաստիկ օրվանից հետո, երբ ստիպված էր հինգ անգամ կրկնել «Հավատով խոստովանիմ»-ը։ Հիմա նա վերջնականապես համոզվեց, որ Աստծո շնորհը սատանայից է։ Մարգո տոտան տանը նույնպես ընդունելություն չգտավ. կնոջ տնարարական առաջադիմությունից առանց այն էլ դժգոհ ամուսինը, իր երեխաների բերանից տարօրինակ հայհոյանքներ լսելով, հայտնաբերել էր դրանց աղբյուրը։ Օժիտի ճամպրուկները ձեռքին՝ Մարգո տոտան վերադարձավ հորանց, ուր հայրը դիմավորեց նրան որսորդական հրացանով, քանի որ «Պոստմոդեռնիզմի մաման» դարակազմիկ ստեղծագործության մեջ Մարգո տոտան գրել էր, թե մանուկ հասակում խմբակային սեքս է ունեցել ծնողների հետ։ Հայ գրականության անդեգրաունդի ամենակարկառուն ներկայացուցիչ, դիսիդենտ եւ մարգինալ Մարգո տոտան ստիպված էր գիշերել բաց երկնքի տակ, էժանագին մարմնավաճառների աշխատավայրի հարեւանությամբ, որոնք ի դեմս նրա հնարավոր մրցակից նշմարելով՝ վճռեցին գցել նրան նվազագույն ապրանքային տեսքից եւ ենթարկեցին այնպիսի ծեծի, որ կարող է տալ միայն կինը կնոջը։ Կապտուկների, այտուցների, ճանկռվածքների առատության մասին բարի լուր ստանալով՝ գրական խմբակի անդամներն առավոտյան եկան սատարելու նրան։ Այդ նպատակով Վագինա Չարչարենցը թաղապետարանից Օպերայի բակում միտինգի թույլտվություն էր պոկել, որն ավարտվելու էր երթով դեպի նախագահի նստավայր։ Իր ձախակողմյան՝ առավել վնասված կեսով դեպի Ազատության հրապարակը շրջված Ֆրիգիդ Լեսբյանի շուրջ համախմբվել էին նրա գրչակից ընկերները՝ Դեֆլորացիա Բռնաբարունցը, Կաստրացիա Վիժունին, Լիբիդո Սուբլիմացյանը, Ֆալլոս Էրեկցյանը, Կոիտուս Մաստուրբացյանը, Օրալ Անալյանը, Տրիխոմոնադ Մաստոպատյանը եւ այլք։ Բացման խոսքն ասաց Վագինա Չարչարենցը՝ դիմելով Օպերայի շուրջ տեղադրված նստարաններին արեւածաղիկ չրթող մարդկանց. «Այս կինը դաժան բռնության եւ ծեծի է ենթարկվել իր ամուսնու կողմից տարիներ շարունակ նրան անխոնջ ծառայելու, իր մարմինը սեռական շահագործման հանձնելու եւ երեք երեխա ծնելու համար»։ Այստեղ Մարգո տոտան ցանկացավ առարկել, բայց Վագինա Չարչարենցը սաստեց։ «Այս ծեծված, արյունլվիկ մարմինը, որ տեսնում եք, մեր բոլորի մարմինն է,- շարունակեց նա,- մեր ժողովրդի մարմինը։ Ուրեմն եկե՛ք համախմբվենք ու մեկ մարդու պես «ոչ» ասենք ոչ լեգիտիմ իշխանություններին»։ Բոցաշունչ ճառերի արդյունքում զեկուցողներին հաջողվեց գրական խմբակի շարքերը ներքաշել արեւածաղիկ չրթողներից ինը հոգու, որոնց այդ շարքերում պահելու նպատակով իսկույն հանձնվեցին պաստառներ հետեւյալ գրություններով. «Հեռացեք երկրից», «Գործադիր մարմինը հանձնել միասեռականներին», «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման», «Վաճառենք Գրողների միությունը», «Հողը՝ գյուղացուն, իշխանությունը՝ կանանց, եթերը՝ Ա1+ին», «ՈՉ՝ գրական ոստիկաններին», «Լուծարե՛լ խորհրդարանը» եւ այլն։ Ազատության հրապարակից մեկնարկած երթը Բաղրամյան պողոտայի հենց սկզբում կորցրեց իր թափը եւ դանդաղեց՝ վերածվելով անկապ քայլքի տեղում։ Որքան էլ միտինգավորների շարքերը համալրած ինը նորեկները փորձեցին հրել, ապա քաշել վերսկսված միտինգը դեպի նախագահի նստավայր, դա նրանց չհաջողվեց։ Ինչպես երկաթյա իրերը մագնիսից՝ գրական խմբակի անդամները չէին կարողանում պոկվել Գրողների միության շենքից։ Մոլեգին տեղապտույտից թափ հավաքած՝ երթը պտտահողմի պես խուժեց Գրողների միություն՝ ավերելով ամեն ինչ գրական խորհրդատու Քաթանեի աշխատասենյակ տանող ճանապարհին։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբին հաջողվեց կարգ հաստատել։ Կալանքի համար բավարար հիմքերի բացակայության պատճառով խռովարարներից շատերն ազատ արձակվեցին նույն օրը երեկոյան, մի քանիսը՝ տասնհինգ օր հետո, եւ միայն Ֆրիգիդ Լեսբյանին բախտ վիճակվեց արժանանալ երեք տարվա ազատազրկման՝ ինքնապաշտպանության, որ նույնն է, թե՝ օրգանի աշխատակցին պարտականությունները կատարելիս միտումնավոր խոչընդոտելու նպատակով աշխատակցի օրգանը կոշիկի կրունկով վտանգազերծելու համար։ Ուղղիչ-աշխատանքային գաղութում նա հնարավորություն ստացավ համակողմանի ուսումնասիրելու գենդերային հիմնահարցը եւ գործնական ընթացք տալու իր տեսական ձեռքբերումներին՝ զարկ տալով բախտակիցների էմանսիպացման գործընթացին։ Բախտակիցների, սակայն ոչ մրցակիցների, քանի որ Ֆրիգիդ Լեսբյանը այլեւս դուրս էր ամեն մրցակցությունից։ Նա վստահ էր, որ բանտից դուրս մնացած եւ արդարադատության նախարարության մուտքի մոտ պիկետներ անող իր գրչընկերները իրենց նոր՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» պրոեկտով իր վրա կբեւեռեն միջազգային հանրության ուշադրությունը, մարդու իրավունքների արեւմտյան պաշտպանները կխլեն իրեն հայրենական արդարադատության ճիրաններից, եվրոպական երկրներից մեկնումեկը իրեն տաքուկ քաղաքական ապաստան եւ պատվավոր քաղաքացու կոչում կտա, եւ ամենեւին չի բացառվում, որ այդ երկիրը լինի Շվեդիան։ Ֆրիգիդ Լեսբյանը Մարգո տոտա չէր, նա մանկուց երազել էր Նոբելյան մրցանակի մասին եւ գիտեր պոստմոդեռնիզմ բառի նշանակությունը։

Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր