09.05.2014

ՄԵՌԼՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

Հարություն առ ու բացիր պատուհանը,
տես ծառերն առաջին անգամ,
տղաների մազոտ ոտքերը,
ծարավ հայացքներն զգա մաշկիդ վրա,
մեկնվիր նրանց տակ,

աշխարհում ուրիշ երկրներ կան՝
հեռու մեր սահմաններից,
մեր հարևանների սահմաններից,
մեր հարևանների հարևանների...
Մտածիր Խաղաղ օվկիանոսի ափին
նստած աբորիգենի մասին,
տես՝ ոնց են ալիքները լպստում ոտքերը,
ոնց է արևը խայտում թուխ մաշկի վրա,
քրտինքի կաթիլների ու դեղին աչքերի մեջ,
մտածիր դաշտում արածող կովի մասին,
զգա ջերմ շնչի հպումը թաց խոտին,
ծաղկաթերթին կառչած ցողի դողը,
բույսերի ստվերները երկնքի վրա...
Կրքոտ համբույրով միացիր երկնքին,
ու թող կյանքը ներխուժի սիրածի լեզվի պես,
թող հորդի կյանքը ներս, ինչպես գինին տիկից,
կլլիր, մեռնելու ժամանակ չկա։

(ՙԱնտերուդուսՙ գրքից)

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր