06.04.2015

ՄԻԵՎՆՈւՅՆ ՄԱՐԴՈւՆ



Մարմինս ընդունում է հասուն ձևեր, մինչդեռ
ուղեղս նկատելիորեն հետ է մնում իր զարգացմամբ,
գործով զբաղվելու փոխարեն սիրահարվում եմ՝
շաբաթը մեկ, միևնույն մարդուն,
և պահում եմ ինձ տհասի նման։

Սիրտս աշխատում է լարված ռեժիմով
դիմակայելու համար անփոխադարձ սիրուն.
ես մտածում եմ նրա մասին քնելուց առաջ,
զարթնելուց անմիջապես հետո
և շուրջ հինգ հարյուր անգամ օրվա ընթացքում։
Արդյունքում ինձ հաջողվում է գրել
աննախադեպ վատ բանաստեղծություններ,
որ կոչված են իրազեկել նրան տվայտանքներիս մասին,
քանի որ հաղորդակցական ճանապարհով
դա անելու քաջություն չունեմ։
Ամեն օր քնում եմ
նրա անկողնում զարթնելու երազանքով
և արթնանում ծակոցներով սրտի մասում,
իմ արտացոլանքը հայելում ինձ միշտ թվում է
սովորականից տգեղացած։
Սպասում եմ՝ աճեն կրծած եղունգներս,
սեղմած պզուկների հետքերը անցնեն,
ծխահարված մաշկս թարմանա,
նիհարեմ 5կգ,
ու՝ նոր։
Իմ բախտից դա տեղի չի ունենում, քանի որ ես
շարունակում եմ մտածել նրա մասին նույն թափով,
վատ բանաստեղծություններ գրել
և այլանդակել մարմինս,
որ առանց այդ էլ ընդունում է արդեն հասուն ձևեր։

«Անտերուդուս» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր