01.05.2015

Իններորդ ալիք


- Ի՜նչ իմաստ դիմադրելու մեջ,
ալիքների հետ կռիվ տալու,
պայքարելու, հակառակվելու,
ի՞նչ տարբերություն, թե որ կողմ կլողաս,
երբ ոչ մի կողմում ափ չի նշմարվում…-
հոգնելով՝ այսպես խոսեցի ինքս ինձ հետ,-

միևնույնն է՝ ապարդյուն են մեր ջանքերը,
մենք երբեք չենք հասնում նպատակին,
մեր կյանքը մեզ չի պատկանում,
մենք նույնսկ չենք կարող գուշակել,
թե որտեղ կհայտնվենք,
ինչով կզբաղվենք,
ում կսիրենք հաջորդ պահին…-
և քանի որ թերահավատ էի,
մի վերջին փաստարկ էլ բերեցի,-
ու եթե չենք կարողանում հասնել
ձգտելով, նշան բռնելով և մաքառելով,
ի՜նչ իմանաս, գուցե ոչինչ չանելով
հավանականությունը մեծանա…
Ես  թուլացրեցի մկաններս
ու անարժ պառկեցի ջրի վրա՝
թույլ տալով, որ հոսանքն ինձ տանի
դեպի փրկություն, երազանք ու երջանկություն՝
հընթացս մոռանալով, թե կոնկրետ ինչ էր նշանակում
այդ բառերից յուրաքանչյուրը…

01.05.15

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր