02.11.2015

Մաղթեք ինձ ողջություն, իմ ընկերներ

Մաղթեք ինձ առողջություն, իմ ընկերներ։
Երբ բժիշկները, մարմնիս հակված, փորձեն նորոգել այն,
անէության թմբիրում ճախրելիս
ձեր մաղթանքներն ինձ համար թևեր են դառնալու։

Ես ճախրելու եմ դրանցով հեռուներ՝
այն վայրերը, ուր պատրաստվում էի այցելել,
այն մարդկանց մոտ, ում ցանկանում էի տեսնել...
Ես այդ թևերով վերադառնալու եմ։

Ես  ախր դեռ չեմ ապրել մինչև հիմա։
՚Ես անվերջ անրջել եմ մահվան մասին,
մահն իմ երազներում եղել է հմուտ, կրքոտ,
խորհրդավոր սիրեկան։

Բայց ավարտվեց սիրավեպն այդ։
Այսօր փողոցով քայլելիս ես հասկացա,
որ իմ սիրտը վաղուց կյանքին է պատկանում։
Ես ուզում եմ ապրել։ 

Այսպիսի ահա գռեհիկ ցանկություն։
Ներեք ինձ բոլորդ, ում նեղացրել եմ։
Ես սիրում եմ մարդկանց, և մարդիկ սիրում են ինձ,
Ես սիրում եմ՝ ես ողջ եմ։

Եվ օրերից մի օր, բայց ոչ հիմա,
շատ-շատ-շատ հետո,
երբ ես ու հին սիրածս հանդիպենք,
ես կուզենամ, որ մահն ինձ ողջ գտնի։

Մաղթեք ինձ ողջություն, իմ ընկերներ։

02.11.15





Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր