18.02.2016

ՌԵՔՎԻԵՄ



Մենակության սարսափից ամուր գրկի՛ր կողքիդ փռված մարմինը։
Այս գիշեր և վաղը ցերեկը հանրապետությունում սպասվում են տեղումներ արցունքների տեսքով։
Ես գնում եմ ապաստանելու Բուդդայի մեջ։ Մնաս բարո՜վ, Սանսարայի անի՜վ։ Մնաք բար՜վ, գրիպնե՛ր, սնկե՛ր, թոքախտի հարուցի՛չ, կարիե՛ս, անտիկվար ժանտա՛խտ, պարոն քաղցկե՛ղ։
Մնա՜ք բարով, ատամների կրճտո՛ց, ստամոքսի ճմլոցնե՛ր, հաստ աղիքի կծկումնե՛ր։
Մնաք բարով, կոշիկներ, զուգագուլպաներ, վարտիքներ ու կրծկալներ։
Ես գնում եմ կերակրելու խոտը՝ կարճլիկ, կանաչ, անմեղ, անօգնական...
Խոտի՜կս, ես բացել եմ արյանս ծորակը քեզ ջրելու համար։ Խմի՛ր ինձ։ Ես կկերակրեմ քո հողը փխրեցնող որդերին։
Խոտի՜կս, ես արձակել եմ մազերս, մերկացել եմ ու քոնն եմ։ Ներծծի՛ր ինձ, ա՛ռ ինձ քո մեջ։
Ուզում եմ կանաչ ու անօգնական խոտ լինել։ Թող կովերը գան ու որոճան ինձ։ Թո՛ղ գերանդիները ինձ հնձեն։ Եսէլի կծլեմ գարնանը, ես էլի կաճեմ՝ կարճլիկ, կանաչ, անմեղ, անօգնական...
Մենակության սարսափից ամուր գրկիր կողքիդ փռված մարմինը։
Այս գիշեր և վաղը ցերեկը հնրապետությունում սպասվում են տեղումներ արցունքների տեսքով...

2000 թիվ
ԾԻԿ գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր