18.02.2016

Երեկվա ձյունը հալվում է...

Երեկվա ձյունը հալվում է։ Ի՜նչ կարճատև է այն, ինչ չքնաղ է։ Արևը բարեհաճել է շողշողալ երկնքում և իր կործանարար ճառագայթներով է ողողել ամենը՝ հորիզոնից մինչև հորիզոն։ Երեկվա ձյունը հալվում է, որ ճանապարհ տա վաղվա ձյանը։ Ձյունը չի սիրում նստել ձյան վրա, դրա համար էլ հալվում է այս հաստ ու սպիտակ վերմակը, որ գուցե ամենահաստն ու ամենասպիտակն է լինելու ամբողջ տարում...

Երեկվա սերը հալվում է։ Ի՜նչ կարճատև է այն, ինչ չքնաղ է... Ինձ ու քեզ օտար ինչ-որ մի արև համարձակվել է շողշողալ մեր աչքերում, և նրա կործանարար ճառագայթներով է լցվել ամենը՝ սրտից մինչև սիրտ։ Երեկվա սերը հալվում է, որ ճանապարհ տա վաղվա սիրուն։ Սերը չի սիրում նստել սիրո վրա, դրա համար էլ հալվում է այս ջինջ ու սպիտակ երազը,  որ գուցե ամենաջինջն ու ամենասպիտակն է լինելու ամբողջ կյանքում...

1994
ԾԻԿ գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր