Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ գրողական ակցիա, որի
ընթացքում երիտասարդ գրողները վաճառեցին իրենց գրքերը։ Ակցիայի մտահղացումը
երիտասարդ գրող Համբարձում Համբարձումյանինն էր։ Նրա կինը՝ բանաստեղծ Արփի
Ոսկանյանը, նույնպես մասնակցել էր այդ ակցիային։ ԼՈՒՐԵՐ.com-ի հարցազրույցն այս թեմայով հենց Արփի Ոսկանյանի հետ է։
–Ի՞նչ շահեց երիտասարդ գրողը երեկ տեղի ունեցած ակցիայից։
–Երեկվա ակցիային մասնակցելու ցանկություն շատ մարդիկ էին հայտնել։ Ֆեյսբուքում ակցիան կազմակերպելով, մենք մտածում էինք, որ բոլորն, ովքեր հետաքրքրվել են մանրամասներով, կգան հրապարակ, սակայն ակցիան ընթացավ իմ և Համբարձումի մասնակցությամբ։ Ֆեյսբուքում գրանցվեցինք, ուրախացանք, բայց ահա՛ մեր հայերի բարեհաճությունն ու պարտաճանաչությունը։
Դա հիմնականում բողոքի ակցիա էր, որի նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել գրողների խնդիրներին։ Որովհետև այսօրվա երիտասարդ գրողն ունի իրացման խնդիր. առանց այն էլ սակավաթիվ գրախանութներում երիտասարդ գրողների գրքերը դրված են մի հեռավոր անկյունում, ու եթե ուզես ինքդ քո գիրքը գտնել, չես կարողանա։ Էլ ուր մնաց, որ ընթերցողը, որը պատահական է մտել գրախանութ, ընտրի ու գնի հենց քո գիրքը։
–Իսկ ընթերցողին գրքի հետ մերձեցնելու այլ մեխանիզմներ կիրառու՞մ եք։
–Այսօր Հայաստանում ստեղծվել է շատ բարդ իրավիճակ, քանի որ գրողը և՛ գրում է, և՛ վճարում է իր գրքի հրատարակության համար։ Եթե անգամ բախտը բերում է ու կարողանում է հովանավոր գտնել, ապա ստիպված է իր գումարով գնել իր իսկ գիրքը։ Ստացվում է, որ գրողը «հա՛մ ճառ է ասում, հա՛մ՝ զանգ կախում»։ Այն բոլոր մեխանիզմները, որը պետք է կատարեր Մշակույթի նախարարությունը, փաստորեն չի անում։
–Իսկ ի՞նչ է անում Գրողների միությունը երիտասարդ գրողների գրքերն իրացնելու համար։
–Գրողների միությունը Մշակույթի նախարարության կցակառույցն է։ Մի տեղ է, որտեղ փոշիանում են այն գումարները, որոնք հատկացվում են գրականության զարգացմանը։
–Քանի՞ գիրք վաճառվեց երեկ, ի՞նչ նպատակի է ծառայելու վաճառքից գոյացած գումարը։
–Ես չէի ուզենա նշել, թե քանի գիրք վաճառվեց, բայց կարող եմ ասել, որ դրանից առաջացած գումարի 20%-ը մենք ուզում էինք բարեգործական նպատակներով ծախսել։ Մտածում էինք՝ օգնել Խարբերդի մանկատանը, սակայն դա այնքան քիչ է, որ իմաստ չունի փոխանցել։ Մենք «կաթ–մածուն» տարբերակով շենքից շենք բարձրանալով՝ գիրք էինք վաճառում։ Եթե մարդիկ մենակ էին, հետաքրքրվում էին մեր գրքերով, իսկ եթե նրանց տեսնում էր հարևանը, խուսափում էին։ Նշանակում է, որ մարդիկ իրականում հետաքրքրված են գրքով, ուղղակի ամաչում են խոստովանել։
2011 թիվ, նոյեմբերի7

Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր