Եթե չես հավատում Աստծուն,
պիտի հավատաս գոնե բժիշկներին։
Եթե չես հավատում բժիշկներին,
պիտի հավատաս գոնե Աստծուն։
Սարսափելի է ապրելը, երբ նրանցից
և ոչ մեկին չես հավատում։
Կուզենայի իմանալ դու ով ես- ինչ ես,
որ այսպես խեղճացնում ես մարմինս ու հոգիս։
Քեզ հայտնաբերելու համար այդքան անալիզներ հանձնեցի,
կարդիոգրամաներ ու սոնոգրաֆիաներ անցա,
զանազան-զարմանազան բժիշկներ տեսա։
Մեկը գոռգոռաց վրաս՝ պարապ ես մնացել,
գնա, էս կողմ չնայես, ապրիր, եղիր երջանիկ,
մոռացիր հիվանդանոցների ճամփան,
մյուսն ասաց՝ առողջություն է կաթում քո դեմքից, աչքերից ու մազերից,
էն մեկն էլ թե՝ մեր երկրում շատ, շատ, շատ քիչ մարդ կա,
որի գեղձերն այդպես ներդաշնակ գործեն,
և հորմոնների հարցում տիրի այդպիսի հարմոնիա։
Ու հավելեց՝ բռավո։
Լավ, եթե այդպես առողջ մեռնում եմ,
ինչու եմ այսպես սարսափում մեռնելուց։
Խեղճ, խեղճ, խեղճ բժիշկներ,
ես հանկարծ տեսա ձեր անզորությունը
ձեր խրոխտ կեցվածքի
և մարդկանց կյանքի վրա ունեցած իշխանության մեջ։
Սարսափելի է, որ մահ կա աշխարհում,
և որ նրա իշխանությունը տարածվում է նաև ձեզ վրա։
Ես անկեղծորեն սիրեցի ձեզ
և չեմ ուզում, որ դուք մեռնեք՝
հատկապես դուք, որ միշտ
կռիվ եք տալիս մահվան դեմ։
Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը մեռնի՝
հատկապես նրանք, ում կյանքի համար
դուք կռվել եք ու արյուն թափել,
թեկուզև հիվանդի արյունը։
Եվ վերջապես՝ չեմ ուզում մեռնել ես՝
ոչ հիմա, ոչ հետո, ոչ երբևէ։
Տեսնես մարդը մի օր հիմնովին կհաղթի՞ մահին։
Իբրև հետամնաց առաջադիմական
ես հավատում եմ։
Մարդուն։
02.09.16

Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր