Որբևայրի թառանչներից մարմնիս վրա ցան է առաջանում։
Ինչո՞ւ լինել այդքան տգեղ։ Ինչո՞ւ լինել այդքան մերժված ու լքված։ Եվ հեկեկոցներով ողողել տիեզերքը։
Ես իմ կուսաթաղանթի ձեռը կրակը չեմ ընկել, ժամանակին հարցերը լուծել եմ ու հիմա դրանից պատմություն չեմ սարքում։
Պատմություն թող սարքեն պատմագիրները, որ տարագիրները սփոփվեն կռունկներով։
«Քելե, լաո»-ն իմ երգը չէ։ Դո՛ւրս կորեք իմ տնից, մոնղո՛լ- թաթա՛ր- պարսի՛կ- արա՛բ- սելջո՛ւկ- մելջո՛ւկ... Ես տանտերն եմ, և «Քելե, լաո»-ն ձեզ լինի։
Որբևայրի թառանչներից գլուխս կախում եմ զուգարանակոնքի վրա։
Ինչո՞ւ լինել այդքան խեղճ, այդքան աղքատ ու բռնաբարված։ Ծանոթ է ինձ գարշելի բադիկի այդ պատմությունը։ Ե՞րբ եք կարապ դառնալու, գրողը տանի։
Ես իմ կուսաթաղանթի ձեռը կրակը չեմ ընկել։ Երբեք չեմ ունեցել և հիմա էլ նրա գերաճած ամրության պատվին տաճարներ չեմ շինում։
Տաճարներ թող շինեն անկարողները, որ չկայացած սիրուհիները մտնեն կուսանոց։
Ես հակակույսն եմ և եկել եմ ապակուսացնելու պառաված օրիորդ իմ հայրենիքը։
Հայե՛ր, նայե՛ք, ես էլ այն գարշելի բադիկը չեմ, ինձ էլ հավերը չեն կտցում, սագերը չեն բռնաբարում, ես շպրտված չեմ կեղտոտ թաշկինակի պես...
Հայե՛ր, նայե՛ք ինձ. ես մերկ եմ ու անամոթ։ Ես գեղեցիկ եմ ու սիրահարված ինձ։ Ես առողջ եմ հեթանոսի պես։
Հայե՛ր, եղե՛ք ինձ նման։
2000 թ.
«Ծիկ» գրքից

Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր