Հարևաններս չեն խնայում վառելիքը
ավելի շատ ու ավելի բարձր են խոսում
ավելի հաճախ գոռում ու ծիծաղում են
թռվռում ծեծում ջարդում պատերը
տաքանալու համար կարոտում եմ
նրա չորուկ մարմինը չհասցրի գրկել
Էլ չեմ կարողանում տխրել թեպետ
պատուհանից այնկողմ ցեխոտ անձրև է
և սովորականից շատ ծուխ է լցվում տուն
և մահը թերթ է կարդում կողքիս
և լույսը չի բացվում արդեն քանի օր
անշարժ հայացքս առաստաղին հառած
մտածում եմ զվարճալի բան է
տխրությունը։
16.12.05թ.
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր