ՑՈՒՆԱՄԻ ԱՆԿԱՊ ՏԵՂԸ
Մի երկու մխտառ օրում
տատ կորցրի,
նոր սիրած տղամարդ,
երկու-երեք ընկեր,
ծամող ատամ,
հավասարակշռությունս...
Դեռ ոչինչ, երբ մարդ ունեցածն է կորցնում.
բայց որ չունեցածդ ես կորցնում,
կրկնակի վիրավորական է։
12.05.06թ.
ԱՌԱԿ ԱՆԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սերմնացանը հողին սերմ է պահ տալիս,
կատուն՝ կղանք,
շունը՝ ոսկոր,
թաղման թափորը՝ դի։
Չնայած առակին վայել հագուկապին՝
այս բանաստեղծությունը ոչնչի չի հանգում,
առավել ևս՝ ճշմարտությանը.
այն կատարելապես անիմաստ է։
30.05.06թ.
Մի երկու մխտառ օրում
տատ կորցրի,
նոր սիրած տղամարդ,
երկու-երեք ընկեր,
ծամող ատամ,
հավասարակշռությունս...
Դեռ ոչինչ, երբ մարդ ունեցածն է կորցնում.
բայց որ չունեցածդ ես կորցնում,
կրկնակի վիրավորական է։
12.05.06թ.
ԱՌԱԿ ԱՆԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սերմնացանը հողին սերմ է պահ տալիս,
կատուն՝ կղանք,
շունը՝ ոսկոր,
թաղման թափորը՝ դի։
Չնայած առակին վայել հագուկապին՝
այս բանաստեղծությունը ոչնչի չի հանգում,
առավել ևս՝ ճշմարտությանը.
այն կատարելապես անիմաստ է։
30.05.06թ.
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր