05.04.2011

Չճեղքելով ալիքները

դեռ կողքին ես գրկած քնած ես
իսկ նա հուդայաբար կասկածում է
ճգնում գաղտնալսել մտքերդ
դու նա՞ ես թե ուրիշին սպասի

մինչև վերջին մանանեխի հատիկ
հավատը քամուն տված էդ աղջիկը
մտքում արդեն քեզ մատնում է
արագ մոռացության

թոթափած կասկած ու հույս
ընդմիշտ զիջած իր տեղը քո կողքին
դին ալիքներին հանձնած
լողում է

էլի հրաշք չեղավ


ապագայում գոնե կիմանա
էս անգամ էլ հավատը չհերիքեց


2007

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր