05.04.2011

ՀԻՆ-ԲԱՐԻ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ԵՎ ԱՄԵՆԵՎԻՆ ՈՉ ԱՆՎՏԱՆԳ

Սկզբում սերն է գալիս,
հետևից՝ ավել, ժավել, լուգա, լողակ
ու մաքրության այլ պարագաներ վաճառողները,
հետո հարևանուհին է գալիս՝ սուրճ խմելու,
լույսի, ջրի ու գազի մարդիկ իրար հետևից,
մուրացկաններ՝ օժտվածության տարբեր աստիճանով,
անկապ երեխաներ են գալիս,
ծնողներ՝ որտեղից-որտեղ,
հանկարծ սկսում է ճաշի հոտ ու լացի ձայն գալ,
ապա լացն ինքը, ծիծաղը լացի վրա,
հետո՝ հարբեցող ընկերներ,
արաղի հոտ առած հիսուն տարին,
բոբոների դերակատարներ ճերմակ տենդի համար,
գոդոների գործակալներ՝
փրկության տարբեր պրոյեկտներով,
վերջապես հնձվորներն են գալիս
ու հնձում եղած-չեղածը։

Այ սենց՝
սխալվեցիր, դուռը բացեցիր՝ քաքն ընկար։

 2004


«Անտերուդուս» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր