Երբ գրկես ինձ, ինչպես մահից առաջ՝
աչքերիդ առջևով անցնելու է մանկությունդ.
արգելված շոկոլադը պահարանում,
արգելված մայրդ հորդ ծոցին,
արջուկը՝ մթության մեջ քեզ սեղմվող,
փափուկ ու տաք, ինչպես մորդ մարմինը…
Ու էլ չես քնելու առանց ինձ,
ոտքերդ խփելու ես հատակին,
գլուխդ պատերով ես տալու,
պահանջելու ես ինձ, բղավելու ես։
Գիշերները քնքշանքի դասերն ես կրկնելու,
ցերեկները պարպելու ես վրաս
մանկական դաժանությունդ։
Խոշտանգված, անդամահատ, արյունլվիկ,
խանդակաթ սիրուց քրջոտած,
որպես քո անկողնու մշտական բնակիչ՝
ավելի անդավաճան, քան մայրը,
ավելի անկենդան, քան խաղալիքը,
ես երբեք, էլ երբեք թույլ չեմ տա,
որ մեծանաս։
03.10.05թ.
«Անտերուդուս» գրքից
աչքերիդ առջևով անցնելու է մանկությունդ.
արգելված շոկոլադը պահարանում,
արգելված մայրդ հորդ ծոցին,
արջուկը՝ մթության մեջ քեզ սեղմվող,
փափուկ ու տաք, ինչպես մորդ մարմինը…
Ու էլ չես քնելու առանց ինձ,
ոտքերդ խփելու ես հատակին,
գլուխդ պատերով ես տալու,
պահանջելու ես ինձ, բղավելու ես։
Գիշերները քնքշանքի դասերն ես կրկնելու,
ցերեկները պարպելու ես վրաս
մանկական դաժանությունդ։
Խոշտանգված, անդամահատ, արյունլվիկ,
խանդակաթ սիրուց քրջոտած,
որպես քո անկողնու մշտական բնակիչ՝
ավելի անդավաճան, քան մայրը,
ավելի անկենդան, քան խաղալիքը,
ես երբեք, էլ երբեք թույլ չեմ տա,
որ մեծանաս։
03.10.05թ.
«Անտերուդուս» գրքից

Երկու տարի բաժանվելուց հետո ես փնտրում էի սիրային կախարդանք կնոջս վերադարձնելու համար։ Փորձեցի 3 տարբեր կախարդանքներ, որոնց վճարեցի, բայց նրանցից ոչ մեկը չկարողացավ վերադարձնել կնոջս։ Սա ինձ հիասթափեցրեց, մինչև որ ընկերուհիս ինձ ուղղորդեց քահանա Օգիդիգայի մոտ, ով արեց այն, ինչ ես անվանում էի սիրային կախարդանք։ Ես կապի մեջ էի նրա հետ, և 48 ժամ անց կինս զանգահարեց ինձ և ասաց, որ ուզում է, որ մենք միասին լինենք, և հիմա մենք կրկին վերադարձել ենք իմ 8-ամյա դստեր հետ, և մեր հարաբերություններում ավելի շատ ռոմանտիկա կա։ Խնդրում եմ, եթե որևէ մեկին անհրաժեշտ է իսկական սիրային կախարդանք կամ նախկինում խաբվել են, ապա քահանա Օգիդիգայի կախարդանքը ձեր հարաբերությունների խնդրի լուծումն է, կարող եք կապվել նրա հետ MIRACLECENTER110@GMAIL.COM հասցեով կամ WhatsApp +1 (575) 570-1433 հեռախոսահամարով
ОтветитьУдалить