Հալածված հանճարների փառքի ուրվականը հետապնդում է հայ գրողներին: Չգիտեմ, թե որքանով է ճիշտ ընդունված տեսակետը, թե մեր բոլոր մեծ գրողները հալածվել ու հետապնդվել են, չքավորության մեջ են ապրել, բայց նրանց շարքերը լրացնելու հավակնություն ունեցող մեր ողջ ու անառողջ գրողների ցանկն օրեցոր մեծանում է: Չքավորության մասով մեր գրողները չեն ուզում նմանվել հալածված հանճարներին, բայց հերիք է մի հոդված, մի հարցազրույց տպվի նրանց մասին, որտեղ նրանք "ընդիմադիր են" երեւացել, մեկին "քննադատել" են, հերիք է մի պատմվածք կամ ոտանավոր գրեն, որտեղ մի "ազդեցիկ մարդու" վատ են ներկայացրել, հերիք է մի ընթերցողի նյարդայնացնի նրանց գրածը, եւ նա հայհոյանքներով անանուն նամակ ուղարկի` վերջ, սկսում են իրենք իրենց շուրջ մեծ ու փոքր սկանդալներ սարքել, իրենք իրենց փչել, փչել այնքան, մինչեւ պայթեն:
29.10.2011
«ՄԱՐԳՈ ՏՈՏԱՅԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ»
Մարգո տոտան սովորական հայ կին էր, որ մանկուց երազում էր ընտանիք կազմելու մասին։ Երբ լրացավ նրա երեսուն տարին, նա տագնապով հայտնաբերեց, որ իր կյանքի երազանքն իրականանալու մտադրություն չունի, եւ դիմեց փորձված, ավանդական միջոցի. ամեն առավոտ, լուսադեմին, երբ քաղաքը դեռ քնած էր, քնած էին եկեղեցու պահակը եւ ինքը՝ Տեր Աստված, նա ուղեւորվում էր եկեղեցի՝ առաջինը Աստծուն բարլուս անելու, քանի դեռ վերջինս խնդրանք կատարելու ուժն ու բարությունը չէր սպառել։ Բայց շուտով պարզվեց, որ շատերն են երազում ընտանիք կազմել՝ ապավինելով նույն ավանդական միջոցին։ Լարված մրցակցությանը դիմանալու համար Մարգո տոտան ստիպված էր լինում հերթ կանգնել լույսը չբացված, երբեմն էլ, երբ ընտանիք կազմելը դառնում էր օրակարգի անհետաձգելի հարց՝ եկեղեցին փակելու պահից՝ առաջ ընկնելով իր մրցակից-բախտակիցներից։ Տասնհինգ տարի շարունակ ցուցաբերած ամենօրյա, տքնաջան, անխոնջ եւ անբեկանելի համառության շնորհիվ Աստված վերջապես տեղի տվեց եւ անսաց Մարգո տոտայի աղոթքներին՝ նրան ուղարկելով ամուսին երեք երեխայի հետ։ Իրականացավ Մարգո տոտայի մանկական, կարելի է ասել՝ կյանքի երազանքը, եւ ինչպես լինում է երազանքների իրականացումից հետո, նրա հոգին պատեց խոր թախիծը, որի արմատավորմանը նպաստում էր մեկնարկած ճգնաժամային տարիքը։
09.09.2011
+1+1+1+1+1+1+1+1+1…
Մենք քանդեցինք, կործանեցինք աշխարհը հին իր հիմից,
Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի մի.-
Էլ ի՞նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից բաժանել,
Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի:
Ե. Չարենց
Երկու աղջիկ էին, մազերը խուճուճացրած, եղունգները բազմագույն ներկած, շորերը մանրակրկիտ արդուկած,ամեն ինչը տեղը տեղին, ինչպես ասում են` պատրաստի հարսնացուներ։ Դուրս էին եկել երեկոյան զբոսանքի, հնարավոր է՝ ամուսնության համար հարմար թեկնածու կպցնելու։ Ու այդպես՝ հոգով-մարմնով գերեվարվելու կազմ-պատրաստ, անցնում էին Ազատության հրապարակով։ Ջահելներ էին տեսել Թումանյանի արձանի շուրջը խմբված, թե պատվանդանի վրա կպցրած «1+» գրությամբ թերթիկներն էին հետաքրքրություն առաջացրել, մոտեցել էին պարզելու` ինչն ինչոց է:04.06.2011
«Մարադոնան և Ռոնալդինյոն» գրքի շնորհանդեսը
«Մեղրամիս» բլոգասերիալի սիրելի երկրպագուներ, ձեր ներողամտությունն եմ հայցում «Սերիալի» ընդհատման համար։ Ֆրանսիա կատարած այցից հետոֆիզիկապես, բարոյապես ու հոգեպես անզոր էի շարունակել Ավստրիա կատարած այցի մասին այս պատմությունը։ Բացի այդ զբաղված էի իմ նոր գրքի՝ «Մարադոնան և Ռոնալդինյոն» հեքիաթի հրատարակման, իրացման և ներկայացման հարցերով։ Եկող շաբաթվանից կվերականգնվի սերիալի հեռարձակումը՝ խոստանում եմ։
Իսկ այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 18.00-ին Անգլիական այգում (Սունդուկյանի անվան թատրոնի մոտ) տեղի կունենա այդ գրքի շնորհանդեսը։
Սա լեգենդար ֆուտբոլիստների կյանքի պատմությունը չէ, այլ ժամանակակից հեքիաթ՝ հիանալի պատկերազարդումներով։ Շնորհանդեսի ընթացքում գիրքը բացառապես վաճառվելու է, և արժեքը լինելու է 1000 դրամ։ Եթե դուք գիրք գնելու ցանկություն չունեք, կարող եք պարզապես գալ իրար տեսնելու ու լավ ժամանակ անցակացնելու։ Միջոցառման երկրորդ մասում ակնկալվում է քննարկում գրահրատարակչական հարցերի և Հայաստանում բիզնեսի հնարավորությունների մասին։ Ու քանի որ նստելու ենք խոտին, հորդորում եմ տոնական չհագնվել և ցանկության դեպքում վերցնել ծածկոցներ։
Սպասում եմ։
Իսկ այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 18.00-ին Անգլիական այգում (Սունդուկյանի անվան թատրոնի մոտ) տեղի կունենա այդ գրքի շնորհանդեսը։
Սա լեգենդար ֆուտբոլիստների կյանքի պատմությունը չէ, այլ ժամանակակից հեքիաթ՝ հիանալի պատկերազարդումներով։ Շնորհանդեսի ընթացքում գիրքը բացառապես վաճառվելու է, և արժեքը լինելու է 1000 դրամ։ Եթե դուք գիրք գնելու ցանկություն չունեք, կարող եք պարզապես գալ իրար տեսնելու ու լավ ժամանակ անցակացնելու։ Միջոցառման երկրորդ մասում ակնկալվում է քննարկում գրահրատարակչական հարցերի և Հայաստանում բիզնեսի հնարավորությունների մասին։ Ու քանի որ նստելու ենք խոտին, հորդորում եմ տոնական չհագնվել և ցանկության դեպքում վերցնել ծածկոցներ։
Սպասում եմ։
23.05.2011
Փոստ 14. Ֆակ չըրչ
- Դուք պետք ա տեսնեք դա,- ասաց Իվանան,- դա խելագար վայր ա, սրանք այդ ոճն անվանում են «Ֆանտաստիկ ռեալիզմ», բայց դա ավելի ֆանտաստիկ է, քան հնարավոր է պատկերացնել։
Իվանան մի քանի անգամ գայթակղիչ նամակներ ուղարկեց՝ fucks church վերնագրով, որտեղ մեզ նորից ու նորից հորդորում էր այցելել այդ վայր։ Դուք պետք է դա անպայման տեսնեք՝ ասում էր, դա նման չի ոչ մի բանի։
Լուիսը խոստացել էր մեզ տանել այդտեղ իր մեքենայով։ Առավոտյան կողմ, փչելով դիխլաֆոսը, դուրս եկանք ու նստեցինք Լուիսի մեքենան։
- Զգացի՞ր՝ ինչ սառն ա,- ասաց Համբոն։ Նա անընդհատ լվերի տարածքային նվաճումների նշաններ էր որոնում։
Ես չզգացի, որ Լուիսը սառն է, և ընդհանրապես չէր խանգարի նրան մի քիչ սառը լինել, բայց հազիվ թե, Լուիսը՝ տեղով կրակ, ու նրա սառնությունը գիտաֆանտաստիկայի ոլորտից է։
Իսկ հիմա այն Թալ անունով գյուղի ու այն եկեղեցու մասին, որ այդպես ցնցել էր Իվանային և ուր մենք ուղևորվում էինք նրա խորհրդով։
14.05.2011
«ՄԵՂՐԱՄԻՍ» սերիալի նոր եթերաշրջանը
«Մեղրամիս» սերիալի բոլոր երկրպագուներից ներողություն եմ խնդրում սերիալի հեռարձակման ընդհատման համար։ Մի քանի օր շարունակ BLOGGER-ը թույլ չէր տալիս, որ գրառում կատարեմ։ Այս գիշեր «Մեղրամիս» սերիալի նկարահանող խումբը (կենտրոնացած մեկ անձի մեջ) մեկնում է Փարիզ՝ պոեզիայի ինչ-որ միջազգային փառատոնի և կվերադառնա մայիսի 23-ին։ Այդ ընթացքում սերիալը չի կարող հեռարձակվել տեխնիկական և կազմակերպչական խնդիրների պատճառով, ինչի համար նախապես հայցում եմ ձեր ներողամտությունը։ Սակայն մայիսի 23-ից կսկսվի «Մեղրամսի» երկրորդ եթերաշրջանը՝ համալրված նոր հերոսներով ու զավեշտալի իրադարձություններով։ Բաց չթողնեք։ Կհանդիպենք մայիսի 23-ին, երկուշաբթի։
«Մեղրամսի» գլխավոր պրոդյուսեր՝ Արփի Ոսկանյան
«Մեղրամսի» գլխավոր պրոդյուսեր՝ Արփի Ոսկանյան
10.05.2011
Փոստ 13. Կարող է պատահի՝ մեզ հետևում են
Հերբերտն ամեն օր զանգում էր ու հարցնում. «Սիրուն քաղաք է, չէ՞, Գրացը»։ Ու ավելացնում էր. «Եթե վաղը չէ, մյուս օրն անպայման կգամ»։ Ասում էինք՝ Գրացը սիրուն ա, մենք լավ ենք, իսկ դու մի շտապի, երբ հարմար կլինի, էն ժամանակ էլ արի»։ Ընթերցման օրն այսպես թե այնպես պիտի գար, ինքն էր թարգմանիչը, և հասկացել էինք, որ ավելի շուտ չի էլ գալու, բայց այնուամենայնիվ մի քիչ լարված էինք, եկավ-եկավ… Չէ, մենք իհարկե կուզենայինք, որ Հերբերտը գա ու մնա մեր տանը, բայց… Կտրականապես դեմ էինք նրան լվերոց անելուն։ Լվերի երեսից մենք նույնիսկ բանգլադեշցուն չէինք կարողանում ճաշի հրավիրել։ Եվ ընդհանրապես ճաշի հավես չունեինք էլ , ամբողջ օրը դիխլաֆոս էինք շնչում, դա մեզ ուտելիք էլ էր, խմելիք էլ։ Մենք այնքան էինք տարված լվերով, որ ճաշի ժամանակ չէր էլ մնում։ Ես օրը երեք կամ չորս անգամ լվացք էի անում։ Ու հարդուկ։ Անկողինն օրը երկու անգամ փոխում էի։ Կարդացել էի համացանցում, որ մաքրությունը լվերի դեմ պայքարում ամենազորեղ միջոցն է։ Ավստրիա էի եկել, դառել էի իսկական տնական հայ կնիկ։ Տանը մի չտեսնված մաքրություն էր տիրում, ու ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ՝ էդ լվերը էդ մաքրությանը ոնց էին դիմակայում։
06.05.2011
Փոստ 12. Իմպրովիզացիա Գրեգոր Զամզայի թեմայով
Ավստրիացի կամ ավելի ճիշտ` ավստրիական գրող Ֆրանց Կաֆկայի հերոսը մի առավոտ արթնանում է և տեսնում, որ վերածվել է միջատի։ Մենք միջատի չկերպարանափոխվեցինք, բայց երևի ավելի լավ լիներ կերպարանափոխվեինք, ցեղակիցների հետ շփվելը գոնե հեշտ կլիներ։
04.05.2011
Post 11. Որ մարդը անասուն չի լինում, անասունն էլ ա մարդավարի ապրում
- Մաքսը՝ մեր տնօրենը, հիվանդ է և չի կարող ընդունել ձեզ։ Հենց սկսի աշխատանքի գալ, ես ձեզ տեղյակ կպահեմ,- բառերը հատ-հատ արտասանելով՝ ասաց Լուիսը ու ծիծաղեց,- վայելեք ևս մի քանի ազատ օր, վայելեք հրաշալի եղանակը, վայելեք ձեր մեղրամիսը։
Երրորդ օրն էր, ինչ Գրացում էինք, բայց արդեն տնից դուրս գալու հավես չունեինք։ Ուզում էինք գիրք կարդալ, քնել, գրել։ Վատն էն էր, որ թեպետ երկու կոմպ ունեինք, ինտերնետը էլի մեկն էր, ու ինտերնետի համար էլի կռիվ էր։ Արդեն հասցրել էինք լուսանկարել քաղաքն ու նկարները գցել «Ֆեյսբուք»։ Համակարգչի մոտ նստած՝ նկարներն էինք դիտում։
- Հիմար ա,- ասաց Համբոն ինձ՝ չգիտես ինչի երրորդ դեմքով դիմելով,- քաղաքը թողած՝ քաղաքի նկարներն ա նայում։
Post 10. Թուրքի խանութ
Հորեղբորս հորդորով գնացինք ավստրիական խոզապուխտ գնելու։ Ավստրիայում ապրած ընկերուհիս զգուշացրել էր, որ կիրակի օրը խանութները փակ են, բայց մենք բոլորովին մտահան էինք արել նրա զգուշացումն ու կրակի օրը կանգնեցինք փաստի առաջ։ Սառնարանը դատարկ էր, մենք՝ սոված, խանութները՝ փակ։ Լավ էր՝ նույն ընկերուհիս տեղյակ էր պահել, որ կիրակի օը միայն «թուրքի խանութն» է բաց լինում, և մենք, գործի գցելով մեր ֆայմի գործակիցը, ճանապարհ ընկանք Մուրի մյուս ափ՝ էմիգրանտների թաղամասը։ Այստեղ պատկերը նույնն էր, ինչ Վիեննայի օդանավակայանում. Տարբեր գույնի, տարբեր ազգությունների մարդիկ՝ հաճախ իրենց ազգային տարազներով։ Ամեն անկյունում շաուրմայանոցներ ու քյաբաբնոցներ, որտեղից ծանոթ բուրմունքներ են տարածվում։ Եվ աղմուկ։ Աղմկոտ ժողովուրդ են էմիգանտները։ Էդ էն դեպքում, որ ստիպված են սուսուփուս ապրել։ Միգուցե սուսուփուս ապրելու պարտադրանքից են այդպես աղմկոտ։
03.05.2011
Post 9. Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը
- Սիրուն քաղաք է, չէ՞, Գրացը,- հարցրեց Հերբերտը հեռախոսով։
- Շատ,- ասի,- բայց մեր անգլերենն է տգեղ։
- Բան չկա,- ծիծաղեց,- կգամ, կթարգմանեմ։ Եթե վաղը չէ, մյուս օրն այնպայման կգամ։
Լուիսն զգուշացրել էր. «Քաղաքում մոլորվելու դեպքում ասում եք՝ Շլոսբերգ։ Շլոս նշանակում է բանալի, բերգ՝ սար»։ Դա սարի ու ամրոցի անունն էր, որտեղ գտնվում էր մեր տունը։ Նաև ավելացրել էր՝ վայելեք մեղարամիսը մինչև երկուշաբթի։ Երկուշաբթի ներկայանալու էինք գրասենյակ՝ տնօրենի հետ ծանոթանալու։ Երկու ազատ օր ունեինք ու դուրս եկանք թափառելու։
29.04.2011
Post 8. Երկրներն իրենց մայրաքաղաքներով են տարբեր
Գրացի օդանավակայանում Լուիսը սպասում էր վարորդի՝ Անդրեայի հետ։ Մեզ տեսնելուն պես Լուիսի դեմքին մեղավորության զգացում հայտնվեց։ Մի քանի անգամ նամակով զգուշացրել էր, որ Գրացում շատ ցուրտ է։ Ու չնայած մենք նայել էին «Գուգլ»-ում Գրացի ջերմաստիճանն, ու այն երևանյան ջերմաստիճանից հաստատ բարձ էր, Լուիսի հորդորով այնքան տաք էինք հագնվել, որ նույնիսկ Երևանում էինք շոգում։
- Երևանում ձյուն լինո՞ւմ է,- հարցրեց Լուիսը։
- Սովորաբար հա, բայց էս տարի դեռ չի եղել։
- Մեզ մոտ էլ է սովորաբար լինում,- ասաց մեղավոր։
Պատկերացրել էր երևի, որ մենք անապատից ենք գալիս։ Եվրոպացու համար աղքատ եկիրը պիտի շոգ լինի։ Ինչքան հարավ, ինչքան շոգ, էնքան՝ աղքատ ու հետամնաց։
Միտինգ էր, հոգվույս կիրակի
«Մեղրամիս» սերիալի սիրելի երկրպագուներ, տոն և սուգ օրերին սովորաբար դադարեցվում է ամենօրյա հաղորդումների հեռարձակումը, և եթեր են գնում հատուկ հաղորդումներ։ Ու քանի որ այսօր միտինգ էր, իսկ ես չէի կարող հետ պահել ձեզ ձեր քաղաքացիական պարտքը կատարելուց, ուստի այսօրվա սերիան ինքնաբուխ կերպով հետաձգվեց։
Հայցում եմ նրանց ներողամտությունը, ում համար օրը տոն չէր։ Եվ հույս ունեմ, որ առաջիկայում... Հույսեր ունեմ՝ կարճ ասած։
Հայցում եմ նրանց ներողամտությունը, ում համար օրը տոն չէր։ Եվ հույս ունեմ, որ առաջիկայում... Հույսեր ունեմ՝ կարճ ասած։
27.04.2011
Post 7. Հարսանեկան ճամփորդություն
- Ավստրիայի ու ավստրիացիների անունից թույլ տվեք ներողություն խնդրել ձեզ այդ բյուրոկրատական քաշքշուկի մեջ ներքաշելու համար,- ասաց Հերբերտը՝ առանց նույնիսկ իմանալու դեսպանատուն կատարած մեր այցերի և դեսպանատան աշխատակիցների հետ ունեցած զրույցների մասին,- տարիներ առաջ, երբ մեզ մոտ իշխանության էր եկել նացիստական կուսակցությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ով այն ժամանակ Հայաստանի նախագահն էր, կատակով ասաց ինձ. «Ցանկացած պահի կարող ես դիմել և Հայաստանում քեզ քաղաքական ապաստան կտանք»։
Մենք քաղաքական ապաստան չէինք խնդրում, գնում էինք իրենց հրավերով, ու նրանք, ովքեր հետևում են այս պատմությանը սկզբից, գիտեին, որ մեզ չեն մերժելու։ Նախադասությունը, որով ավարտել էի նախորդ սերիան, սերիալներում օգտագործվող ու բավականին ծեծված հնարք էր, որով ուզում էի հետաքրքրված պահել ընթերցողին դեսպանատան այս ձանձրալի պատմությունից հետո։ Անհավատալի էր, բայց փաստ՝ մենք այլևս դեսպանատուն չէինք գնալու։
26.04.2011
Post 6. Ինքնաբուխ հանրահավաք Դղյակի դարպասի մոտ
Պատկերացնում եմ՝ ինչ աստիճանի եք հոգնել դեսպանատան մասին իմ այս պատմությունից, բայց հավատացնում եմ ձեզ՝ սերիալի ժանրի թելադրանքով չէ, որ այսքան երկարացնում եմ։ Նախապես որոշել էի դեսպանատուն կատարած մեր երեք այցելությունները պատկերել մի սերիայում, բայց գործնականում դա անհնար եղավ։ Ու հիմա պատկերացրեք, թե ինչքան էինք հոգնել մենք այս անվեջանալի հարցուպատասխանից։ Ես չէի պատկերացնում, որ այն մի օր ավարտվելու է և, ինչն է զարմանալի՝ թեպետ տեսականորեն գիտեի արդեն, որ մեր երրորդ այցը վերջինն է լինելու, բայց չէի պատկերացնում մեր կյանքն առանց դեսպանատան աշխատակիցների, անհեթեթությամբ անգերազանցելի հարցերի, նվաստացման։ Եվրոպա կատարելիք այցը ինձ ամենևին չէր հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում էր բացառապես դեսպանատուն կատարելիք այցը, քանի որ այդպես ես լիուլի ճանաչում էի և Եվրոպան, և Եվրոպայից շատ ավելի կարևոր մի բան՝ հսկման ու պատժի անփոփոխ էությունը, որ թեպետ ըստ եվրոպական մտքի` վերջին հարյուրամյակներում ենթարկվել էր էական փոփոխության, սակայն այդ փոփոխությունն ըստ ամենայնի անդրադառնում էր միայն եվրոպացիների վրա։
25.04.2011
Post 5. Այց երկրորդ
Դեսպանատան շեմին երեք ժամ անցկացնելուց հետո մենք, ինչպես և կարելի էր սպասել, հիվանդացանք և, ի վիճակի չլինելով վեր կենալ անկողնուց, էլ ուր մնաց՝ տնից, պահանջվող փաստաթղթերի պատճենումն ու հարցաթերթիկի լրացումը թողեցինք վերջին օրվան։ Այնպես որ, նոտարական թարգմանիչը չէր սխալվել իր հաշվարկի մեջ։ Բայց մենք էլի նրան չդիմեցինք, թեպետ հարցաթերթիկները պիտի լրացվեին անպայման գերմաներեն։ Ի դեպ, անգլերենի հանդեպ ցուցադական անհանդուրժողականությամբ հայտնի Ֆրանսիան նման պահանջ չի դնում և թույլ է տալիս, որ հարցաթերթիկները լրացվեն անգլերեն։ Հարցաթերթիկը լրացել օգնեց մեզ մեր Ռուզան Մարտունին։
22.04.2011
Post 4. Ազատությո՜ւն՝ գոչեցի...
Որպեսզի չստացվի, թե ես Լուիսին իմ նամակով շշեցի, ու նա չգտավ ինչ պատասխանել, մեջբերեմ նրա պատասխանը.
«Սիրելի Արփի,
Ես հասկանում եմ Ձեր վրդովմունքը, սակայն ես չեմ այդպես մտածում, այլ «Նրանք»
Հարգանքներով՝ Լուիս»։
Ես հիշեցի մեր նոտարներին, կադաստրի աշխատողներին, պետական չինովնիկներին և ասի՝ դե, հա, ի՞նչ անի խեղճ Լուիսը, բյուրոկրատները մի առանձին ազգ են, որ իշխում են մարդկության վրա։ Իրենց մայրենին էլ ունեն՝ բյուրոկարտեենը, որ ինչ լեզվի տառերով էլ գրված լինի, մարդկանց սարսափահար է անում։ Այդ ժամանակ ինձ թվաց՝ «Նրանք» բյուրոկրատներն են, բայց դեսպանատուն գնալուց հետո մեծատառով գրված ու չակերտավոր բառի դերանվան իմաստը փոխվեց։
21.04.2011
Post 3. Աշխարհի կենտրոնը
Ավստրիական հեռուստաընկերությունը հետաքրքրվել էր անթոլոգիայով ու, ռեպորտաժի առիթը բաց չթողնելով, Հայաստան էր գործուղել իր լրագրողին՝ Հիմոգենային։ Ես չգիտեմ՝ ինչի Հիմոգենան սիրեց մեզ. անթոլոգիայում տպված մեր պատմվածքնե՞րն էին դուր եկել նրան, թե՞ հարցազրույցի ընթացքում արտահայտած մեր մտքերը։ Միգուցե ազդել էր Հ1-ից վարձած նկարահանող խմբի անդամների զայրույթը, որ նրանք չէին կարողացել զսպել մոնտաժի ժամանակ, ու ասել էին, որ երկրի վիճակի մասին խոսելիս մենք խիստ խտացրել ենք գույները։ Այդ մասին ասաց Հիմոգենան հաջորդ օրը Գեղարդի ճանապարհին։ Մինչև ուղնուծուծը ընդդիմադիր Ռուզան Մարգունին թարգմանեց Հիմոգենայի մտահոգությունը. «Հիմա ձեզ էլ ավելի բարդ կլինի աշխատանք ճարելը»։
20.04.2011
ՎԹԱՐ
«Մեղրամիս» բլոգասերիալի հարգելի ընթերցողներ, տեխնիկական պատճառներով սերիալը բլոգում կտեղադրվի կեսգիշերից հետո։ Հայցում եմ ձեր ներողամտությունը։
19.04.2011
Post 2. Գրողների աստվածը
Ե՞րբ ենք մենք զգում Աստծո ներկայությունը մեր կյանքում։ Երբ մեզ հետ կատարվում է մի բան, որին, կարծում ենք, արժանի չենք։ Մեծ մասամբ դրանք դժբախտություններն են, քանի որ մարդկանց մեծամասնությունը հակված է գերագնահատելու իր արժանիքները։ Բայց լինում են նաև երջանիկ պատահարներ, ու մարդը չի կարողանում հասկանալ, թե իր որ սխրանքի համար է այդպես շռայլորեն պարգևատվում։ Իմ կյանքում այդպիսի անաշխատ հաջողություններ շատ-շատ են եղել, և ես միշտ մի տեսակ անհարմար դրության մեջ եմ հայտնվել։ Ոնց որ մի անծանոթ մարդ քեզ թանկ նվեր անի։ Հրաժարվելն էլ սիրուն չի, վերցնելով էլ մի տեսակ պարտքի տակ ես ընկնում։
Подписаться на:
Сообщения (Atom)
