Ա՛խ, որքան կարճ է կյանքը
Որքան վաղանցուկ…
Միայն ճարպերն են վկայում
Ապրած օրերի մասին…
Արվեստի քննադատ, վերլուծաբան եւ հրապարակախոս Վարդան Ջալոյանի ուշադրության կենտրոնում մի քանի տարի առաջ ժամանակակից հայ գրականությունն էր։ Նա գրականության մեջ էր փորձում տեսնել հասունացող իրադարձությունների սաղմերը՝ որպես մի ոլորտի, որտեղ ձեւավորվում են հասարակության ֆանտազմները։ Հայ գրականագիտության պատմության մեջ նա կմնա որպես հոգեվերլուծական
Անկախության առաջին տարիները գրականության ու արվեստի մեջ թարմացման, նորի
փնտրտուքի, բանավեճերի ու աշխուժության տարիներ էին։ Այդ տարիներին
կերպարվեստում ի հայտ եկավ մի սերունդ, որը խզելով կապերը խորհրդահայ
կերպարվեստի ավանդույթների հետ՝ փորձում էր հայկական կերպարվեստը եւ
Հայաստանը դարձնել աշխարհի մաս։ Նկարիչների միությունն այդպես էլ չընդունեց
նրանց արվեստը՝ պիտակելով այն որպես «պոռնոգրաֆիա», եւ նկարիչները ստիպված
էին ցուցադրությունների ու հավաքների համար այլ վայրեր փնտրել։ Այդպիսի
վայր մի որոշ շրջան եղավ ՆՓԱԿ-ը, ապա` «Հայարտը», բայց դանդաղ ու
հետեւողական կերպով նկարիչներից խլվեցին նրանց տարածքները, ինչպես
ժողովրդից՝ երկիրը։ Այսօր այլընտրանքային մտքի համար մնացել են փոքրիկ,
«միտեղանոց» կղզյակներ։ Արտիստական միջավայրի եւ դրա բացակայության մասին
փորձեցի զրուցել նկարիչ Մհեր Ազատյանի հետ։